Loading...

Articles

Մի քանի բաղադրատոմս Բաբա Յագայի դարմանադարանից

15:46, Wednesday, 24 February, 2021
Մի քանի բաղադրատոմս Բաբա Յագայի դարմանադարանից

Հարբուխը բուժող եփուկ

Երեք ձվի դեղնուցը հարեք 100 գրամ շաքարի հետ, ապա զանգվածին ավելացրեք կաթ (ճաշի հինգ գդալ), 100 գրամ ալյուր և թթխմոր: Այնուհետև ավելացրեք ձվի լավ հարված սպիտակուց:

«Սավարեն» կոչվող տորթի ձև ունեցող կաղապարի հատակին կարագ քսեք, խառնուրդը լցրեք կաղապարի մեջ ու դրեք փուռը: 20 – 25 րոպե հետո հանեք փռից:

175 գրամ շաքարը խառնեք երեք բաժակ ջրին, տաքացրեք, բայց մի՛ թողեք, որ եռա: Տաքանալուց հետո ավելացրեք մեկ բաժակ ռոմ, նորից դրեք կրակին և մինչև եռալը լցրեք կաղապարից նոր հանված տաք թխվածքի վրա: Պաղելուց հետո թխվածքի վրա ծորուն մեղր քսեք, ապա այն պատատեք հարած հում սերով, կենտրոնում լցրեք մոշի ժելե ու վրան մարդու գանգ դրեք, իսկ գանգի գագաթին մոմ ամրացրեք:

Մատուցելիս մոմը վառեք:

Շաբաթօրյա արգանակ

Երեխաներին, կախ արած միսը, սև կորեկը, գորտերը և կախադված փոշիները եփեք մեկ կաթսայում: Չծխահարեք: Ով այս խառնուրդն ուտի, կարող է գուշակել ապագան, օդով թռչել և կախարդանքի խոսքն ի կատար ածել:

Ինչ եփել շաբաթօրա տոնին

Հացը պետք է թխվի սիսեռի ալյուրից: Պետք է եփել միայն գողացված կատվի կամ շան միս, որն արդեն սկսում է հոտել: Բաբա Յիգաներն ուտում են երեխաների դիակներից ու գերեզմանից հանված վհուկների դիակներից պատրաստված կերակուր: Գինին, ձեթը, աղը և այն ամենը, որ եկեղեցին կարող է օրհնել, արգելված է: Կախարդները միայն լիկյորներ են խմում:

Խենթ սիրո համար

Մեկ լիտր բուրգունդական կարմիր գինուն 13 աստիճանում խառնեք 30 գրամ դարչին, 30 գրամ կոճապղպեղի փոշի, 8 գրամ վանիլ, 16 գրամ շաքարի փոշի: Լավ խառնեք հմախոսք լսած փայտե գդալով և 9 օր դրեք ծագող լուսնի ներքո: Հետո թրմեք և լցրեք շշի մեջ: Խմեք նրբորեն. ձեռքերն ագուցված են, աչքերն ու սիրտը ճախրում են քաղցրանուշ մշուշում:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
3580 | 0 | 0
Facebook
COMMENT.am