Loading...

Articles

Բեղավոր հրեշը. «Այդ ստորացմանը նա արժանի էր»

22:53, Sunday, 21 February, 2021
Բեղավոր հրեշը. «Այդ ստորացմանը նա արժանի էր»

Սադդամ Հուսեյնի ամբողջական անունն է Սադդամ Հուսեյն աբդ ալ-Մաջիդ ալ-Տիկրիտի: Նա ծնվել է 1937 թվականին և 1979 թվականից մինչև 1003 թվականը եղել է Իրաքի նախագահը: Մահապատժի է ենթարկվել 2006 թվականին:

Ասում են, թե որբ է եղել ու անչափահասության ամբողջ շրջանում ոտաբոբիկ ոչխար է արածեցրել:

Հասուն պատանեկության տարիներին մի քանի շրջադարձային փոփոխություններ, ապա մասնակցություն ձախողված պետական հեղաշրջումների, մի քանի անգամ բանտարկություն, բանտից փախուստ: Լողալով անցել է Եփրատի մյուս ափ, հետո կտրել է անապատը, ապաստան է գտել բեդվինների մոտ, հետո հասել է Սիրիա: 1963 թվականին վերադարձել է Իրաք ու մեկ տարի անց որոշել է սպանել երկրի նախագահին: Բայց դավադրությունը բացահայտվել է, և Սադդամը նորից հայտնվել է բանտում: 1966 թվականին բանտից փախել է:

1968 թվականի պետական հեղաշրջման փորձը հաջողել է: Սադդամը դարձել է երկրի անվտանգության ծառայության ղեկավար:

Իշխանությանը բռնատիրելու նրա ճանապարը տիպիկ սովետական է. հակառակորդներին վերացնելու համար օգտագործվել են առանձին տոհմերն ու ընտանիքներն ու ԲԱԱՍ կուսակցությունը: 1971 թվականին նա արդեն Իրաքի փոխնախագահն էր:

1975 թվականին ԲԱԱՍ կուսակցության հազարավոր անդամներ հրավիրվել է համագումարի: 22 բարձրաստիճան կուսակցականի մեղադրել են դավաճանության մեջ, անմիջապես ձերբակալել են, շենքից հանել են դուրս ու առանց դատի գնդակահարել են:

ԲԱԱՍ կուսակցության ներկայությունը երկրում համատարած է դարձել: 1979 թվականի հուլիսի 16-ին Սադդամը դարձել է Իրաքի նախագահ: Մինչ այդ Ահմադ Հասան ալ-Բաքրը «առողջականվիճակի պատճառով» հրաժարվել էր նախագահի պաշտոնից: Սադդամն անմիջապես իրեն մարշալի կոչում է շնորհել ու ինքն իրեն նշանակել է զինված ուժերի գլխավոր հրամանատար: Իշխանությունը զավթելու գործընթացում շուրջ 500 մարդ մահապատժի է ենթարկվել: 22 մահապատիժ էլ տեղի է ունեցել իշխանությանը տիրելուն հաջորդած ամսին: Գնդակահարվել է նաև նրա հորեղբոր տղան՝ փոխվարչապետ Ադնան Հուսեյնը: Ինչպես բոլոր դիկտատորները՝ Սադդամ Հուսեյնը հաստատել է իր անձի պաշտամունքը (վիթխարի դիմանկարներ, արձաններ և այլն):

1980 թվականին նա հարձակվել է Իրանի վրա: Այս արյունալի պատերազմը տևել է ութ տարի: Սկզբնական շրջանում Իրաքն օգտվել է հակառակորդի անպատրաստ վիճակից: Բայց հետո Իրանը հակահարձակման է անցել՝ ստիպելով հակառակորդին նահանջել: Իրաքը պաշտպանության է անցել՝ զանգվածաբար օգտագործելով թունավոր գազ (նաև իր իսկ զորքերի դեմ): 1988-ին հաշտություն է կնքվել: Արդյունքը՝ մեկ միլիոն զոհ և ոչ մի ձեռքբերում:

Իրանի դեմ մղվող պատերազմի վերջին փուլում երկրի քրդերն ինքնավարություն են պահանջել: 1987-ին Սադդամ Հուսեյնը հրամայել է նրանց դեմ քիմիական զենք կիրառել: Սպանվել է 182 հազար մարդ:

Նրան սպանելու բազմաթիվ փորձեր են արվել, բայց անհաջողության են մատնվել և ամեն ձախողումից հետո դաժան հալածանքներ ու մահապատիժներ են տեղի ունեցել:

1990 թվականի Իրաքը հանկարծակի գրավում է Քուվեյթը: Արևմտյան պետությունները 1991-ի ազատագրում են այդ երկիրը, բայց սխալ են թույլ տալիս՝ չշարունակելով հարձակումը մինչև Բաղդադ:

1991-ի գարնանը Սադդամը դաժանորեն ճնշել է քրդերին ու շիաներին: 1991-ի հուլիսին 18 գեներալ մահապատժի է ենթարվել դավադրության մեղադրանքով:

1995-ի գարնանը տեղի է ունեցել ապստամբություն, որը ճնշելուց հետո 180 մարդ մահապատժի է ենթարկվել: 15 մարդ էլ սպանվել է Աբու Գայիբում տեղի ունեցած խռովությունը ճնշելու ընթացքում:

1996 թվականին Սադդամի երկու փեսաները, որոնք փախել էին երկրից, վերադառնում են, քանի որ աները նրանց ներում էր խոստացել: Բայց նրանք մահապատժի են ենթարկվել, իսկ նրանց ընտանիքների բոլոր անդամները կոտորվել են:

2003 թվականի ապրիլի 9-ին անգլոամերիկյան զորքերը գրավել են Բաղդադը: Նույն տարվա դեկտեմբերին Սադդամին հայտնաբերում են 2, 5 մետր խորության մի թաքստոցում: Նրա պայուսակում եղել է 750 հազար դոլար, մեկ ատրճանակ և Կալաշնիկովի մեկ ինքնաձիգ: Ձերբակալվելիս նա ոչ մի դիմադրություն ցույց չի տվել:

2004-ին սկսվել է նրա դատավարությունը. գլխավոր մեղադրանքները՝ ցեղասպանություն, մարդկայնության դեմ հանցագործություն և պատերազմական հանցագործություններ:

Նոյեմբերի 5-ին Սադդամ Հուսեյնը մահվան է դատապարտվել: Նրան կախաղան են հանել դեկտեմբերի 30-ին: Մահապատիժը հրապարակային է կատարվել:
     Այդ ստորացմանը նա արժանի էր:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2794 | 0 | 0
Facebook