Ստամոքսի այրոցը հղիության ընթացքում. ինչ անել և ինչպես խուսափել դրանից, եթե այն տանջում է ապագա մայրիկին
00:09, Friday, 19 February, 2021
Գրեթե յուրաքանչյուր կին, եթե նույնիսկ երբևէ չի ունեցել ստամոքսի այրոց, հղիության ընթացքում չի կարողանա խուսափել անցանկալի այս երևույթից: Երբ ստամոքսի թթվային պարունակությունը հետ է մղվում կերակրափող, առաջանում է այրոց: Հղիության երկրորդ եռամսյակից կանայք ավելի հաճախ են բախվում այս խնդրին: Ոմանց այն կարող է ուղեկցել հղիության ողջ ընթացքում, իսկ ոմանց՝ որոշակի ժամանակ: Հղիության ընթացքում այրոցի առաջացման երկու հիմնական պատճառները Հղիության վաղ փուլում՝ առաջին եռամսյակում, այրոցը առաջանում է սեռական հորմոնի՝ պրոգեստերոնի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառով: Սովորաբար, այս տեսակի այրոցը անցնում է հղիության 13-14 շաբաթվա ընթացքում: Հղիության արդեն երկրորդ և երրորդ եռամսյակներում այրոցն առաջանում է ներքին օրգանների տեղաշարժի պատճառով, ստամոքսը սեղմվում և բարձրացվում է: Այդպիսով թթվային պարունակությունն ավելի հեշտությամբ հաղթահարում է ստամոքսի և կերակրափողի միջև առկա պատնեշը և առաջացնում այրոցի զգացում: Եթե արդեն ծանոթացել եք այս տհաճ երևույթին, հավանաբար մտածում եք ինչպես խուսափել կամ ազատվել դրանից: Վերանայեք ձեր սննդակարգը 1. Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել այնպիսի սննդի ընդունումից, որը կարող է բարձրացնել ստամոքսի թթվայնությունը: Դրանք յուղոտ, կծու, տապակած ծանր սնունդ են: Խորհուրդ չի տրվում օգտագործել նաև շոկոլադ, սուրճ, թարմ քամած հյութեր: Խորհուրդ է տրվում ուտել ավելի շատ բանջարեղեն և հացահատիկային մշակաբույսեր: 2.Ավելի լավ է ուտել քիչ-քիչ, բայց հաճախակի` օրական հինգ-վեց անգամ՝ փոքր չափաբաժիններով: Ուտելուց հետո որոշ ժամանակ ջուր չպետք է խմել: 3. Ուտելուց հետո պառկել չի կարելի. հորիզոնական դիրքը միայն կնպաստի, որ սնունդը հետ դառնա կերակրափող: Բացի այդ, պետք է ուտել մեջքը ուղիղ վիճակում` սնունդը լավ ծամելով: Ուտելուց հետո զբոսանքները պարտադիր են: Օրվա ընթացքում մարմնի դիրքը պետք է լինի այնպես, որ չբարձրացնի որովայնի ճնշումը: Խորհուրդ է տրվում պառկել մարմնի վերին մասը մի փոքր բարձրացված: 4.Փորձեք խուսափել սթրեսից, հավատարիմ մնալ նորմալ աշխատանքի ռեժիմին, հանգստանալ, քնել: 5.Այրոցի դեպքում տհաճ զգացողություններից կօգնի ազատվել հանքային ջուրը, սակայն այն պետք է խմել քիչ-քիչ` 50-100 մլ: Հղիության ընթացքում այրոցը թեթևացնելու ամենապարզ և ամենահուսալի միջոցները շարունակում են մնալ չգազավորված ջուրը, բանանը, տանձը, դեղձը առանց կեղևի (բայց չափաբաժիները պետք է պահել): Հղիության ընթացքում այրոցի դեմ պայքարելու ժողովրդական միջոցներից խորհուրդ չի տրվում օգտվել: Այդ թվում կաթը և սոդան անընդունելի բուժման տարբերակներ են, քանի որ կարող են առաջացնել ացանկալի այլ հետևանքներ: Դրանց անընդհատ օգտագործման դեպքում կարող են նաև բարդություններ առաջանալ: Հիշեք, որ հղիության ընթացքում ի հայտ եկած այրոցը կարող է անհետանալ ծննդաբերությունից անմիջապես հետո: |
Like
0
Dislike
0
3994 | 0 | 0 | 0