Էլի՛ մի քանի զվարճապատում
Մահանում է ութսունութամյա մի ազնվազարմ տիկնոջ վերջին՝ յոթանասունամյա դուստրը, և նա վշտահար ասում է. «Ես շա՜տ, շա՜տ դժբախտ կին եմ, - հինգ երեխա ունեցա և չկարողացա գոնե մեկին մեծացնել»: *** Գինու տակառն ընկած մուկն ուր որ է խեղդվելու է: Տակառի կողքով անցնում է կատուն: -Օգնեցե՜ք, հանե՜ք ինձ այստեղից, - ծղրտում է մուկը: -Կարող եմ քեզ փրկել, - ասում է կատուն, բայց իմացիր, որ հետո քեզ ուտելու եմ: -Ավելի լավ է քո կերակուրը դառնամ, քան խեղդվեմ, - արձագանքում է մուկը: Տակառից դուրս գալով՝ մուկն արագ փախչում է ու մտնում մոտակա ծակը: --Բայց մենք այդպես չէինք պայմանավորվել, - ասում է կատուն: Չէ՞ որ խոստացար իմ կերակուրը դառնալ: -Մի՞թե այդպիսի բան եմ խոստացել...Երևի հարբած եմ եղել: Մի երիտասարդ՝ շատ երկչոտ, ավարտելով դպրոցը, որոշում է աշխատել քաղաքի ձեռնարկություններից մեկում: Նրան հարցաթերթիկ են տալիս, որպեսզի լրացնի: Երիտասարդն առանց դժվարության լրացնում է գրեթե ամբողջ հարցաթերթիկը՝ բացի վերջին հարցից: Իսկ հարցը վերաբերում էր աշխատավարձին. նա պետք է գրեր, թե որքան աշխատավարձն է իր համար ցանկալի: Երիտասարդը տևական ժամանակ վարանում է, ապա համապատասխան տողին հետևյալն է գրում. «Այո՛, եթե դա ձեզ նեղություն չի պատճառում»: Մի աղջնակ Ձմեռ պահին հետևյալ նամակն է գրում. «Ես չեմ ասի, թե ինչ եմ ուզում, որովհետև դա քեզ չի վերաբերում, որովհետև դու գոյություն չունես: Ես քեզ պինդ գրկում ու համբուրում եմ՝ այնպես, ինչպես Ձմեռ տատը»: -Տոտո՛, բավակա՛ն է տանջես պապիկին, - ասում է հայրը որդուն, - այլապես ծեծ կուտես: Լսո՞ւմ ես, թե ինչ եմ ասում քեզ, Տոտո՛: Մատներդ հանի՛ր պապիկի քթից: Տոտո՛, դու անտանելի ես: Ես քեզ զգուշացնում եմ՝ եթե շարունակես, ես ստիպված կլինեմ դնել դագաղի կափարիչը: *** Մի աղջնակ բանջարանոցի հողի հետ խաղալուց հետո տուն է վերադառնում՝ անձրևորդն ափի մեջ: -Ինչո՞ւ ես բերել, - զայրացած հարցնում է մայրը: - Ի՞նչ ես մտադիր անել դրա հետ: -Մենք ընկերացել էինք ու իրար հետ հանգիստ խաղում էինք, - պատասխանում է աղջնակը: - Եվ ես մտածեցի, որ նա կուրախանա, եթե տեսնի իմ սենյակը: Երկրորդ դասարանցի մի ֆրանսիացի երեխա Կարմիր գլխարկի մասին հետևյալն է գրել. «Եթե այդ փոքրիկ Կարմիր գլխարկն ուշադիր կարդար իր մասին գիրքը, կիմանար, որ գայլ կա»: Մեկ ուրիշ աշակերտ էլ գրել է. «Հիգիենան հայտնագործել են մարսելցիները, որպեսզի կարողանան վաճառել իրենց օճառները»: Աշակերտների ևս մի քանի շարադրանք. «Եթե անհրաժեշտ լինի ընտրել խուլի ու համրի միջև, ես կընտրեմ կույրը»: «Սոխի մեջ լիքը տխրություն կա, որը մարդուն ստիպում է արտասվել»: «Իմ քույրը երկսեռ է. նա ծնվել է փետրվարի 29-ին»: Աշակերտին հարցնում են. Ֆրանսիայի դրոշի գույներն ի՞նչ են խորհրդանշում: -Կապույտ երկինքն է, սպիտակը՝ ձյունը, իսկ կարմիրը՝ կարմիր գինին: -Հասարակությունում ինչպիսի՞ն պետք է լինի փիլիսոփայի դերը, - հարցնում է ուսուցիչը: -Փիլիսոփան նա է, որն ասում է, թե պատահականություն չէ, որ կյանքը մահվան պահին հանկարծակի կանգ է առնում: -Ո՞ր բառն է «վատագույն» բառի հականիշը: -Էլ ավելի վատագույնը: Քահանան փոքրիկ Ժանին հարցնում է. -Որտե՞ղ է ապրում Աստված: -Մեր տանը, լոգասենյակում: -Այդ ի՞նչ անմիտ բան ես ասում: -Ճիշտ եմ ասում: Ամեն առավոր դպրոց գնալուց առաջ մայրիկս թակում է լոգասենյակի դուռն ու ասում. «Տե՜ր Աստված, դու դեռ այդտե՞ղ ես»: |