Մի քանի զվարճապատում
Ատլանտյան օվկիանոսով առաջին անգամ դեպի Ամերիկա նավարկող մի կին իր օրագրում այսպիսի գրառումներ է արել. «Երկուշաբթի – Հաջողեցի նավապետի հետ սեղան նստել: Երեքշաբթի – Լուսաբացը դիմավորեցի նավապետի կամրջակի վրա: Չորեքշաբթի – Նավապետն ինձ անպատկառ առաջարկություն արեց: Հինգշաբթի – Նավապետն սպառնաց, թե նավը ջրասույզ կանի, եթե իրեն չտրվեմ: Ուրբաթ – Ես երջանիկ եմ. այս գիշեր 400 մարդու կյանք փրկեցի»: ***** Աղիորղորմ լացելով գնացքի վագոնախցիկ է մտնում մի երեխա: Ինչո՞ւ ես լալիս, - հարցնում է այնտեղի ուղևորներից մեկը: -Մայրիկս մեր վագոնախցում ընդունեց իր սիրեկանին ու ինձ դուրս հանեց, - պատասխանում է երեխան: -Դրա համար չարժե լաց լինել, - ասում է երեխայի լացի պատճառն հարցրած ուղևորը: - Այդպիսի բաներ պատահում են: Կուզե՞ս քեզ խոստովանեմ. Իմ մայրն էլ սիրեկան ուներ, բայց տե՛ս, ես լաց չեմ լինում: Վագոնախցի մյուս ուղևորները ևս փորձում են խաղաղեցնել երեխային. -Իմ մայրը նույնպես սիրեկան ուներ, բայց ես դրանից վատ չեմ զգում, - ասում նրանցից մեկը: -Իմ մայրը՝ նույնպես, - ասում է երրորդը, - այս թաշկինակը վերցրու և վերջ տուր լացիդ: -Իսկ իմ մայրը հազար սիրեկան է ունեցել, բայց ես դրանից քեզ նման չեմ վատացել, - ասում է չորրորդը: Երեխային մխիթարող խոսք չի ասում միայն մի ուղևոր: Շուտով նա վեր է կենում, գրպանից հանում է ծխախոտատուփն ու արհամարհանքով ասում. -Պո ռնիկների այսքան ցնկնածների մեջ պատահաբար չկա՞ մեկը, որ լուցկի ունենա: ***** Այգեպանը խաղողի մի ողկույզ է մեկնում հարբեցողին: -Շնորհակալություն, բայց չեմ ուզում, - ասում է հարբեցողը, - գինու հաբերն օրգանիզմս չի ընդունում: Այն ժամանակներում, երբ բջջային հեռախոս գոյություն չուներ, բաժանորդը զանգում է հեռախոսակայան. -Օրիորդ, - ասում է նա, - իմ հեռախոսի լարը շատ երկար է: Եթե դժվար չէ, մի քիչ ձեր կողմը քաշեք: -Ես պաշտում եմ Իտալիան, - ասում է մեկն իր ընկերոջը: - Բայց դու այնտեղ նույնիսկ չես եղել, - արձագանքում է ընկերը: -Ճիշտ է, չեմ եղել, բայց կինս ամեն տարի իր արձակուրդի մեկ ամիսն այնտեղ է անցկացնում, և ինձ 30 օր հանգիստ է թողնում: Դրա համար էլ պաշտում եմ այդ երկիրը: Մի մարդակեր իր մարդակեր ընկերոջն ասում է. -Կինս ինձ արդեն ձանձրացնում է, ուզում եմ նրանից ազատվել: Ընկերը հարցնում է. -Փաստաբան բարեկամիս հասցե՞ն տամ, թե՞ խոհարարական գիրքս: -Երեկ գիշեր, - պատմում է մեկն իր ընկերոջ, - պարտեզից աղմուկ լսեցի: Պատուհանից գլուխս հանեցի ու տեսա մի երիտասարդ՝ գրկում աղջիկս: Մի պահ կարծեցի, թե նա աղջկաս փախցնում է: Ավա՛ղ, ավելի վատ բան էր տեղի ունեցել: -Դրանից ավելի վատ ի՞նչ կարող է լինել: -Այդ տղան աղջկաս վերադարձնում էր: |