Loading...

Articles

Մոտ 200 տարի է, ինչ «Բախտավոր հայր»-ը փոխել է «մասնագիտությունը»

13:16, Monday, 01 February, 2021
Մոտ 200 տարի է, ինչ «Բախտավոր հայր»-ը փոխել է «մասնագիտությունը»

1833 թվականից ի վեր Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի՝ Բրեստ քաղաքի նավահանգստում դրված այս սյունը երկու անուն ունի: Անուններից մեկը՝ «Հյուպատոսական», իսկ մյուսը՝ «Բաբա Մարզուգ» (արաբերեն՝ «Բախտավոր հայր»): Մինչև նավահանգստում հանգրվանելը 12 տոննա կշռող յոթ մետր երկարության այս սյունը թնդանոթ է եղել ու 16-րդ դարից սկսած պաշտպանել է Ալժիր քաղաքի նավահանգիստը: Թնդանոթն այնքան հզոր է եղել, որ 80 կիլոգրամ քաշի գնդերը նետել է մոտ հինգ կիլոմետր:

Ըստ որոշ աղբյուրների՝ այս թնդանոթը գրավվել է Պավիայի ճակատամարտում, որը տեղի է ունեցել Հռոմեական սրբազան կայսրության միապետ Կարլ 5-րդի և Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա 1-ինի զորքերի միջև: Կարլ 5-րդը, հանկարծակի սկսվածք փոթորիկի պատճառով, լքել է իր հրետանին:

Ալժիր քաղաքը գրաված ֆրանսիական զորքերի քահանա Դորիգեզը 1840 թվականին մի գիրք է հրատարակել այդ ռազմարշավի մասին, որտեղ մասնավորապես ասված է. «Այդ թնդանոթը 1525 թվականին Ֆրանսուա 1-ինի նկատամաբ Կարլ 5-րդի հաղթանակի ավարներից մեկն է: Պավիայի ճակատամարտից մի քանի տարի անց, երբ Կարլ 5-րդը փորձել է գրավել Ալժիրը, ուժեղ փոթորիկի պատճառով ստիպված է եղել լքել իր ամբողջ հրետանին»:
     Մոտ երեք դար անց ֆրանսիացիները գրավել են Ալժիրը, և բռնագրավել են թնդանոթը:

Բայց առավել հավանական է, նկատի առնելով թնդանոթի քաշը, որ այն ձուլվել է 1542 թվականին, Բաբ էլ Ուեդ նավահանգստի մերձակա ձուլարանում: Այն պատվիրել է Ալժիրի դեյ Հասան աղան, իսկ ձուլող վարպետը վենետիկցի է եղել:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2741 | 0 | 0
Facebook