Loading...

Articles

«Ով հիմա մտածում է խաղաղության մասին և խաղաղություն է ցանկանում, Հայրենիքի դավաճան է, հայրենիքի մատնիչ»

23:56, Friday, 29 January, 2021
«Ով հիմա մտածում է խաղաղության մասին և խաղաղություն է ցանկանում, Հայրենիքի դավաճան է, հայրենիքի մատնիչ»

Ռուսաստանի վերջին կայսր, երկրի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլայ 2-րդի հրաժեշտի դիմումը զորքերին:

«Վերջին անգամ դիմում եմ ձեզ՝ ջերմորեն սիրելի զորքեր: Երկուս ու կես տարի շարունակ դուք ամենժամյա մարտական ծանր ծառայություն եք կրում:

Իմ շատ սիրելի զորքեր, թախանձագին կոչով դիմում եմ Ձեզ՝ պաշտպանել մեր սիրելի երկիրը չար հակառակորդից: Ռուսաստանն իր քաջակորով դաշնակիցների հետ կապված է հաղթանակի մեկ ընդհանուր ձգտմամբ:

Նմանը չունեցող ներկայիս պատերազմում պետք է հասնել թշնամիների լիակատար պարտության: Ով հիմա մտածում է խաղաղության մասին, և խաղաղություն է ցանկանում, Հայրենիքի դավաճան է, հայրենիքի մատնիչ: Գիտեմ, որ յուրաքանչյուր պատվախնդիր ռազմիկ այդպես է մտածում: Կատարեք ձեր պարտքն այնպես, ինչպես կատարել եք մինչև այժմ: Որքան ուժ ունեք՝ պաշտպանեք մեր մեծ Ռուսաստանը: Ենթարկվեք ձեր պետերին: Կարգապահության ու ծառայության կարգի ցանկացած թուլացում միայն թշնամուն է ձեռնտու:

Լիահույս եմ, որ ձեր սրտում չի մարել մեր Հայրենիքի նկատմամբ անսահման սերը: Թող օրհնի ձեզ Տեր Աստված հետագա սխրանքներում և թող ձեզ հաղթանակից հաղթանակ առաջնորդի սբ. Նահատակ և Հաղթաբեր Գեորգին»:
     1917 թ., մարտի 1

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3931 | 0 | 0
Facebook