Loading...

Articles

«Նրանք կորցրել են Աստծուն ու կարծում են, թե դա մենք ենք արել»

23:29, Wednesday, 27 January, 2021
«Նրանք կորցրել են Աստծուն ու կարծում են, թե դա մենք ենք արել»

Գյուղում ապրող ամուսնական մի զույգ երկու երեխա ուներ. մեկը՝ ութ տարեկան, մյուսը՝ տասը տարեկան, և երկուսն էլ շա՜տ չարաճճի: Նրանք ամեն օր այնպիսի անհավանական չարություններ էին անում, որ նույնիսկ անհնարին էր երևակայել: Ամեն անգամ, երբ մի որևէ անկարգ բան էր տեղի ունենում գյուղում, բնակիչներն արդեն գիտեին, թե ովքեր են դրա հեղինակները:

Մայրն այս չարաճճիներին պատժում էր, հանդիմանում, բացատրում, բայց խեղճ կնոջ ջանքերն ապարդյուն էին: Եվ երեխաների հայրը, որը նույնպես ամեն ինչ արել էր, որ երեխաներին սանձահարի, բայց ոչ մի արդյունքի չէր հասել, կնոջն ասում է.

-Իսկ միգուցե մեր քահանայի՞ն խնդրենք, որ այս թոկից փախածներին զսպաշապիկ հագցնի:

Կինը համաձայնում է, և նրանք գյուղի քահանային խնդրում են առանձին-առանձին զրուցել երեխաների հետ:

Քահանան, բնականաբար, համաձայնում է օգնել, և հաջորդ օրն առավատյան ծնողները նախ փոքրին են ուղարկում եկեղեցի:

Քահանան երեխային նստեցնում է իր դիմաց ու անմիջապես հարցնում է.

-Որտե՞ղ է Աստված:

Ոչ մի պատասխան:

Քահանան կրկնում է.

-Դու ճանաչո՞ւմ ես մեր Բարեգութ Աստծուն: Որտե՞ղ է նա:

Դարձյալ լռություն:

Երեխայի համառ լռությունից զայրացած քահանան այս անգամ տիրական ձայնով խստորեն ասում է.

-Վերջին անգամ եմ քեզ հարցնում՝ Աստված որտե՞ղ է:

Երեխան ոտքի է կանգնում ու ոչ մի բառ չարտաբերելով՝ ուղիղ դեպի տուն է վազում: Հասնելով տուն՝ նա բռնում է եղբոր ձեռքը, տանում է իր սենյակ, դուռը փակում է ու դեռ շունչը տեղը չբերած՝ վրա է տալիս.

-Այնտեղ վիճակը լավ չէ…Նրանք կորցրել են ԲարեգութԱստծուն ու կարծում են, թե դա մենք ենք արել: Պետք է անպայման գտնենք նրան:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2980 | 0 | 0
Facebook