Loading...

Articles

Իրապատում հումոր. «Լըֆոր»-ի մեխերը

23:12, Tuesday, 26 January, 2021
Իրապատում հումոր. «Լըֆոր»-ի մեխերը

Օրիգինալ տներ կառուցող «Լըֆոր» («Le Fort») ընկերությունն արդեն մի քանի տասնյակ տարի է, ինչ տարատեսակ մեխեր է արտադրում: Եղել է մի պահ, երբ ընկերության արտադրանքի վաճառքն էականորեն նվազել է, և սեփականատերը վարձել է մի երիտասարդ ու ճկուն գովազդային գործակալուհի, որպեսզի նա հեռուստատեսության համար արտադրանքը լավագույն կողմերով ներկայացնող գովազդ պատրաստի:

Երկշաբաթյա աշխատանքից հետո ձեռնարկատիրոջը հետևյալն է ցուցադրվել.

Տեսախցիկն հընթացս նկարում է դեպի բլուր տանող արահետը, հասնում է բլրի գագաթին, այնուհետև մոտենում է այնտեղ տեղադրված խաչին: Ի վերջո, տեսախցիկը կանգ է առնում խաչին գամված տառապյալ Քրիստոսի վրա, ու հաջորդ պահին հայտնվում է «Լըֆորի մեխերը նրան պիդ կպահեն» գովազդային կարգախոսը:

Իր տեսածից ցնցված ձեռնարկատերը գովազդային գործակալուհուն բացատրում է, թե Քրիստոսի պատկերը խաչի վրա չափազանց դաժան է, և որ ինքը կուզենար այն փոխված տեսնել:

Երկու շաբաթ անց գովազդային գործակալուհին ներկայացնում է նոր տարբերակը.

Տեսախցիկը հընթացս նկարում է դեպի բլուր տանող արահետը, հասնում է բլրի գագաթին, այնուհետև կանգ է առնում բլրի գագաթին կանգնեցված խաչի վրա: Այս տարբերակում խաչին գամված Հիսուսը չկա: Հետո հայտնվում է կարգախոսը. «Լըֆորի մեխերով նա դեռ կանգուն կմնա»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3227 | 0 | 0
Facebook