Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքի իշխանությունների սահմանած կարգի համաձայն՝ հրշեջ մեքենաները պարտավոր են կանգ առնել, եթե խաչմերուկների լուսանցույցների կարմիր լույսն է վառվում:
Նոր Օռլեանում մեկին կծելը ագրեսիա չի համարվում: Այս արարքը ագրեսիա է համարվում, եթե կծողը դնովի ատամներ է ունեցել:
Այս քաղաքում արգելված է հասարակական վայրերում կոկորդը ողողելը:
Մեն նահանգի Փորթլենդ քաղաքում տղամարդուն արգելված է իր կնոջը պատժել փետուրե փոշեսրբիչով:
Փորթլենդում ցանկացած գրազ չպիտի գերազանցի երեք դոլարը:
Մեն նահանգի Ռյումֆոր քաղաքում կենվորն իրավունք չունի կծոտել իր տանտիրոջը:
Իսկ Ուաթերվիլ քաղաքում արգելված է մարդկանց ներկայությամբ խնչելը:
Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում արգելված է շենքի երկրորդ հարկից խոտի հակը փողոց նետելը:
Այստեղ արգելված է առյուծին կինոթատրոն տանելը:
Նույն նահանգի Բալթիմոր քաղաքում արգելված է մաքրել ջրային ավազանները:
1833 թվականից ի վեր Բալթիմորում բոլոր բոուլինգ խաղացողները կարող են ենթարկվել 2 դոլար տուգանքի:
Հալետորպ քաղաքում մեկ վայրկյանից ավելի գրկախառնվելն արգելված է:
Այս նույն քաղաքում արգելված է ոստրեներին չարչարելը:
Մասսաչուսսեթս նահանգի Սալեմ քաղաքում սենյակ վարձակալած զույգերին արգելված է մերկ քնել:
Այստեղ արգելված է լազերային ատրճանակ տեղեփոխելն ու ջրային ատրճանակներով մենամարտելը:
Նահանգի Բոստոն քաղաքում առանց բժշկական թույլտվության արգելված է լոգանք ընդունելը:
1659 թվականին այս քաղաքում Սուրբ Ծնունդը «օրենքից դուրս» է հայտարարվել:
Միչիգան նահանգում կնոջն արգելված է առանց ամուսնու թույլտվության մազերը կտրել (ըստ այստեղի օրենքի՝ կնոջ մազերն իր ամուսնուն են պատկանում):
Նահանգի Քլավսոնում երկրագործն իրավունք ունի քնել իր խոզերի, կովերի, ձիերի, ոչխարների և հավերի հետ:
Դետրոյտ քաղաքում մեքենայի մեջ սեռական հարաբերությունն արգելվում է՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այն կայանած է մեքենայի տիրոջ տարածքում:
Նույն Դետրոյտում արգելված է ընթացող մեքենայի միջից կնոջը ուղղությամբ սուլերը:
Պորտ Հուրոն քաղաքում «Շտապ օգնության» մեքենաներին արգելված է ժամում 30 կիլոմետրից ավելի արագությամբ ընթանալ:
Այստեղ ատամնատեխնիկներն ու մեխանիկները միևնույն սոցիալ-մասնագիտական կատեգորիային են դասված:
(շարունակելի)