Loading...

Articles

Ասի վերջում հուշերիդ հետ անշքանամ

13:11, Wednesday, 13 January, 2021
Ասի վերջում հուշերիդ հետ անշքանամ

Ասի վերջում հուշերիդ հետ անշքանամ
     Քարինտակի ու Սղնախի մատույցներից,
     Ցոլքի նման շվաքիդ տակ էլ չքանամ
     Ու պակասեմ այսաշխարհիկ զրույցներից։
    
     Կրակն առա, որ տղերքը չպակասեն,
     Նշանառուն քանի թիրախ պիտի խոցեր,
     Կյանքն ու մահը գուցե իրար չհակասեն,
     Թե այս մասին վեցից մեկը ուղիղ խոսեր։
    
     Ասպարընկեց տղեկներից ի՞նչ դասալիք,
     Արյան համը հողի մեջ է ամբողջանում,
     Քմայքներիդ գիտակներն են դեռ խաղալիք
     Բախտախաղում, ուր ձեռնածուն ցավն է մանում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2311 | 0 | 0
Facebook