Loading...

Articles

Իմ երազանքները, իմ կյանքը, իմ հավատը, իմ Սերն ու ջերմությունը ես կորցրել եմ ինչ որ մի տեղ,

11:38, Thursday, 17 December, 2020
Իմ երազանքները, իմ կյանքը, իմ հավատը, իմ Սերն ու ջերմությունը ես կորցրել եմ ինչ որ մի տեղ,
     Իմ երազանքները, իմ կյանքը, իմ հավատը, իմ Սերն ու ջերմությունը ես կորցրել եմ ինչ որ մի տեղ, թողել եմ լճում, գյուղի փողոցների ու փոշոտ քարերի ու մեր հին տան խոնավ ու սառը պատերի արանքում, թողել եմ հույսով որ մի օր հետ կգամ ու կհասցնեն ապրել էն օրերը որ չեմ ապրել, կգրկեմ քեզ կասեմ Սիրում եմ ... կասեմ էնքան ինչքան որ չեմ հասցրել ասել, կասեմ էն անցած տարիների ամեն օրվա համար, կանցնեմ գյուղի մեր փողոցը, մտքումս կիսատ թողած խաղերը կշարունակեմ խաղալ ու վերջապես կկշտանամ մանկությունից, որը կիսատ եմ թողել, կապրեմ էն կյանքով որով պիտի ապրեի, գյուղական պարզ ու անմեղ մի կյանք, որտեղ հանելուկներ չկան, որտեղ ճակատագիրը գրվում է ծնված օրվանից ու ոչ ոք դեմ գնալ չի համարձակվում նրան, մի համեստ կյանք, որին ավելի հեշտ է հարմարվել քան մի կյանք որտեղ անընդհատ աստիճաններ են ու դու ստիպված ես անընդհատ վերեւ բարձրանալ.....Ես անընդհատ փորձում եմ հետ գնալ, բայց հետ գնալու տեղ այլեւս չկա, կյանքը շարունակվումա բայց ես ինչ որ մի տեղ մնացել եմ կանգնած, ինչ որ մի բաժանարար գծի վրա, անցյալն ու ներկան իրարից անջատող հենց են հատվածում որտեղ կորուստները ամենաշատն են լինում ու վախենում եմ առաջ գնալ .....ինչի համարա այս տառապանքը եթե երազանքներ չի կարելի ունենալ, ինչի համարա սերը եթե արգելվածա սիրել նրան ում ուզում ես սիրել...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4132 | 0 | 0
Facebook