Loading...

Articles

ՉՃԱՆԱՉԵՑԻ՞Ք

20:20, Wednesday, 09 December, 2020
ՉՃԱՆԱՉԵՑԻ՞Ք


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Չճանաչեցի՞ք...

Այս ես եմ ձեր դեմ.

Վիրավոր, լլկված,

Ոտնակոխ արված Ազնվությունը:


    

Կանգնել եմ շվար

Չարի ու բարու այս խաչմերուկում

Եվ խնդրում եմ ձեզ.


    

Մի՛ հանեք ինձ խաչ.

Ձեր մանուկների արդար ճիչն եմ ես,

Անմեղ աչքերի ժպիտն եմ զվարթ

Եվ այգաբացը նրանց գալիքի:


    

Բյուրեղ զանգ եմ ես,

Որ եթե հանկարծ էլ չղողանջեմ,

Արշալույսները չեն բացվի երբեք:


    

Եթե կոտրվեմ,

Խիղճը կմնա հավերժ մրափած,

Արդարությունը քնում կմեռնի:


    

Հազարան հավքն եմ.

Թե մնամ բանտված,

Ձեր այգիները էլ չեն կանաչի:


    

Առվակ եմ այգու.

Մի՛ փակեք լեզուս:


    

Ամպրոպ եմ գարնան.

Կուզեմ որոտալ:


    

Որոտ եմ լուսե.

Կուզեմ, որ օդ տամ...


    

Օդ եմ կենարար.

Շնչեցեք առատ:


    

Այս ես եմ, այո՛,

Որ հիմա այսպես

Շվար կանգնել եմ խաչմերուկում այս

Եվ ասում եմ ձեզ.

Անունս անգամ հանկա՜րծ լսելիս

Պի՛ղծ քմծիծաղով մի՛ փորձեք ծաղրել...


    

Բյուրեղ զանգ եմ ես.

Թե չղողանջեմ,

Արշալույսները չեն բացվի երբեք...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5933 | 0 | 0
Facebook