Ինչպես գիտեք, Ֆրանսիական Մեծ հեղափոխության հատկապես առաջին չորս տարիներին երկրում անողոք պայքար է մղվել միապետական ժամանակաշրջանի բոլոր արտոնյալ խավերի ու նաև հեղափոխության սկզբունքներին դավաճանածների դեմ: Այդպիսիներին հիմնականում գլխատել են: Ժամանակակիցները պահպանել են կառափնարան հանվածներից ոմանց վերջին խոսքերը գլխատվելուց առաջ:
Երբ Մարի Անտուանետը՝ Լյուդովիկոս 16-րդի կինը, անզգուշաբար տրորել է իր դահիճի ոտքը, ասել է. «Պարոն, ներողություն եմ խնդրում: Ես դա դիտմամբ չարեցի»:
*****
Բոլոնիայի մարքիզ Շարլ Քամիլ դը Քապիզուչի. «Ես հոգիս հանձնում եմ Աստծուն, սիրտս՝ թագավորին, իսկ հետույքս՝ Հանրապետությանը»:
*****
Մարքիզ Արման-Լուի Ֆրանսուա դը Բեթունն՝ իր դահճին. «Ցտեսությո՛ւն, և առա՛տ շարունակություն»:
*****
«Արյունարբու անասունները քիչ անց գոռալու են՝ «Կեցցե՛ հանրապետությունը»: Երկու ժամ անց Հանրապետությունն այլևս գլուխ չի ունենալու», - ասել հեղափոխության տրիբուն Ժորժ Դանտոնը:
*****
Իր ոտքերից կոշիկները հանել փորձող մարդկանց Օռլեանի դուքս Ֆիլիպ Էգալիտեն ասել է. «Իզուր ժամանակ եք կորցնում: Երբ մեռած կլինեմ, կոշիկներս հեշտությամբ կկարողանաք հանել: Եկե՛ք աճապարենք»: