Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Ընդունվում են հայտեր «Ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներ» դասընթացին մասնակցության համար

15:42, Thursday, 26 November, 2020
Ընդունվում են հայտեր «Ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներ» դասընթացին մասնակցության համար

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) իր լեհ գործընկերների հետ կազմակերպում է ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներին նվիրված առցանց դասընթաց։

Դասընթացի շրջանակներում միջազգային փորձագետները կներկայացնեն, թե

· որոնք են կրթության ոլորտում հաճախ հանդիպող առասպելները և ինչպես բացահայտել դրանք,

· ինչպես է նորը յուրացնում մարդու ուղեղը և հետևաբար ինչպես պետք է իրականացվի արդյունավետ ուսուցումը,

· արդյունավետ ուսուցման օրինակներով հիմնավորված ինչ սկզբունքներ կան,

· ինչն է մոտիվացնում ուսանողներին,

· ինչպես գնահատումը կիրառել որպես ուսանողին մոտիվացնելու և արդյունավետ հետադարձ կապ ապահովելու գործիք,

· որոնք են գործիքները, որոնք ձևավորում են չափելի մոտեցումներ կրթության ոլորտում։

Դասընթացը նախատեսված է բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցների, ինչպես նաև թեմայով հետաքրքրված մասնագետների համար։

Դասընթացի թեման՝ Ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներ

Տևողությունը՝ 120 րոպե

Լեզուն՝ անգլերեն

Դասընթացի օրը՝ դեկտեմբերի 2

Դասընթացավարներ՝ ԵԽ փորձագետ, Կրթության և վերապատրաստումների գնահատման խորհրդի (ETEC) և Համաշխարհային բանկի խորհրդատու, Evidence ինստիտուտի հետազոտության գծով տնօրեն, Վարշավայի համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Թոմաս Գաջերովիչ և Կրթության և վերապատրաստումների գնահատման խորհրդի (ETEC) միջազգային գնահատումների փորձագետ, Համաշխարհային բանկի, Եվրոպական խորհրդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդական, Evidence ինստիտուտի հիմնադիր, Վարշավայի համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մաչեյ Ջաբուկովսի,

Մասնակցությունը՝ անվճար, սակայն նախնական գրանցմամբ,

Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 29,

Գրանցման մարնամասները՝ հղման ներքո։
     https://bit.ly/3l6wuq0
    
     Դասընթացի ժամի և առցանց հարթակի մուտքային տվյալների մասին գրանցված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն։

Source: www.anqa.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4176 | 0 | 0
Facebook