Loading...

Articles

Ժողովրդի արյունը հեղած միապետն իր կյանքով է հատուցել

12:19, Thursday, 26 November, 2020
Ժողովրդի արյունը հեղած միապետն իր կյանքով է հատուցել

Սա Իտալիայի երբեմնի թագավոր Ումբերտո Առաջինն է՝ 19-րդ դարում աշխարհի տարբեր երկրներում սպանված միապետներից վերջինը: Ումբերտոյի սպանությունը տեղի է ունեցել 1900 թվականի հուլիսի 29-ին:

Նրա կառավարման տարիներին Իտալիան մարդկային ու տնտեսական հսկայական կորուստներ է ունեցել Սոմալիում և Եթովպիայում մղած գաղութային պատերազմների ու Ֆրանսիայի դեմ մղվող մաքսային մաշող մենամարտի հետևանքով: Այս ամենին գումարվել է 1898 թվականի երաշտը, որի հետևանքով Իտալիայի գյուղացիությունը սովի է մատնվել: Սովամահության շեմին հայտնված գյուղացիության զանգվածները երկրի բոլոր կողմերից եկել են Միլան՝ Ումբերտոյից օգնություն խնդրելու և զսպելու հացի գնաճը: Զանգվածների խաղաղ ակցիան ցույցի է վերածվել, և թագավորի անմիջական կարգադրությամբ զորքը հրազեն է կիրառել: Սպանվել է 82 մարդ, իսկ ընդդիմության աղբյուրների պնդմամբ՝ 400 սպանված և 2000 վիրավոր: Ումբերտոն հեռագիր է հղել այս սպանդը ղեկավարող գեներալին՝ Ֆիորենցո Բեկկարիսին՝ շնորհավորելով նրան քաղաքում կարգը վերականգնելու համար, ապա նրան շքանշանով է պարգևատրել:

Տեղեկանալով ցուցարարների գնդակահարության ու գեներալին պարգևատրելու մասին՝ ԱՄՆ-ում ապրող իտալացի անարխիստ Գաետանու Բրեշին որոշել է սպանել միապետին: Նա եկել է Իտալիա և Մոնցա քաղաքում, որտեղ Ումբերտոն հանդիպում էր ունենում ժողովրդի հետ, մոտեցել է նրան ու դիմահար երեք անգամ կրակել է: 56-ամյա թագավորը տեղում մահացել է:

Բրեշին դատապարտվել է ցմահ տաժանակրության Վենտոտենե կղզու «Սանտո Ստեֆանո» բանտում, որտեղ էլ մեկ տարի անց մահացել է: Բանտի ղեկավարությունը հայտարարել է, թե նա ինքնասպանություն է գործել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2280 | 0 | 0
Facebook