Loading...

Articles

ԱՐՑԱԽ

17:56, Saturday, 21 November, 2020
ԱՐՑԱԽ
    
    
    

Անցյալո՜վ եմ խոսում հետդ

Իմ Արցա՜խ, իմ հարազա՜տ,

Ուժի նշույլ չկա՛ մեջս,

Որ ինձ խաբե՜մ, թե կտեսնեմ քեզ ազատ:


    

Մեր Արցախը դատարկ հո՜ղ չէր՝

Լույսի շո՜ղ էր,

Քա՜ղցր համ էր լեզվի տակ,

Սրտի դո՜ղ էր,

Հուսադրո՜ղ էր,

Ամոքո՜ղ էր վի՜շտ ու ցավ:


    

Ես չգիտե՝մ թե մեկ էլ ե՞րբ

Ոտքս հողիդ կդնեմ…

Արյամբ լցված վանքերիդ հե՜տ

Հայերենով կխոսեմ…

Ս. Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2247 | 0 | 0
Facebook