Loading...

Articles

Հայաստանն իր հույսին էր և հայերն այդ մասին լավ գիտեին, դրա համար էլ միասին մարտնչում էին

01:15, Tuesday, 17 November, 2020
Հայաստանն իր հույսին էր և հայերն այդ մասին լավ գիտեին, դրա համար էլ միասին մարտնչում էին
     Հայաստանն իր հույսին էր և հայերն այդ մասին լավ գիտեին, դրա համար էլ միասին մարտնչում էին
    
    
    

2020 թվականի նոյեմբերի 14-ին

Հայաստանում ոգևորության ալիք կար երկու տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը իրականացրեց թավշյա հեղափոխությունը: Այս լրագրողը, որը մի քանի անգամ ձերբակալվել էր կառավարության հասցեին քննադատության համար, կարողացավ անարյուն, անցնցում հեղափոխություն իրականացնել: Հեղափոխությունը սկսվեց այն ժամանակ, երբ ուսապարկը ուսերին, գլխին դրած կեպկան, Գանդիի երթի օրինակից ոգեշնչված, նա շրջեց ամբողջ երկրում ՝ մի խումբ ընկերների և թափառող շան` Չալոյի հետ միասին:

Հետխորհրդային հանրապետությունում ծածանվեց լավատեսության դրոշը: Հին կոռումպացված Պուտինի գվարդիային այլ ելք չէր մնում քան ամուր սեղմել ատամները: 2018-ի մայիսի 1-ին խորհրդարանը Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում: Լեռներից բերված ձյունով տոնվում էր հաղթանակը, քանի որ սպիտակ գույնը խորհրդանշում էր հեղափոխությունը: Նա բացեց խորհրդարանի շրջակա պարտեզները բոլորի առջև, երկրում հաղթահարեց կոռուպցիան:

Ինձ տպավորեց «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմը, որն այս փոթորկվող ժամանակահատվածում ստեղծել էր Գարին Հովհաննիսյանը, ռոք աստղ Սերժ Թանկյանի երաժշտությամբ: Հայ-ամերիկյան կինոնկարը մի քանի մրցանակների է արժանացել: Ես ուրախ էի իմ հայ ընկերների համար, որոնք լի էին հույսով: Այժմ սպիտակությունը կարմրել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակվեց վիճահարույց հայաբնակ Լեռնային Ղարաբաղի անկլավի վրա:

Փաշինյանը հույս ուներ հարցը լուծել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, բայց պարզվեց, որ հարձակման պլանը պատրաստ էր ՝ մշակված Ալիևի ընկեր Էրդողանի հետ: Նավթային ռեսուրսները Ադրբեջանին հնարավորություն էին տվել ստեղծել գերժամանակակից զենքի զինանոց, Թուրքիան աջակցեց նաև իր կողմից հավաքագրված սիրիացի վարձկաններով:

Դա ծրագրված էր իրականացնել տաս օրվա ընթացքում ՝ կայծակնային պատերազմի միջոցով, բայց հայերը մեկուկես ամիս դիմադրեցին: Ռումբերը շարունակում են ասես անձրև թափել խաղաղ բնակչության վրա, նաև Շուշիի տաճարի, թատրոնի ու Ստեփանակերտի հիվանդանոցի վրա:

Թուրքիան յուրաքանչյուր հայի գլխի համար վճարում էր հարյուր դոլար: Սիրիացի գերիները խոստովանում են, որ Թուրքիան իրենց առաջարկել է ամսական 2000 դոլար և 100 դոլար աշխատավարձ յուրաքանչյուր հայ մարդու համար: Արդեն կան գլխատման մի քանի վկայություններ: Մարտերը սկսվելուց ի վեր Փաշինյանը խնդրում էր միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:

Բայց լռություն էր: Հարձակման պահն ընտրված էր միտումնավոր և մանրամասը ծրագրված` Համաճարակի պայմաններում և ԱՄՆ ընտրություններին ընդառաջ: Իսրայելը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին: Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերն օգտվում են ամերիկյան GPS Garmin գերճգրիտ որոնող համակարգից: Պուտինը, որը պաշտոնապես Հայաստանի դաշնակիցն է, ցանկանում է մոտ լինել Ալիևի և Էրդողանի հետ, բռնապետերի, որոնց հետ նա ավելի հարազատ է, քան ժողովրդավար Փաշինյանը:

Հայերը սովոր են ինքնուրույն լինել, այդ պատճառով պայքարում են միասին՝ վետերաններ, քահանաներ, կանայք: Երեւանի օպերայի բեմում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամները քողարկման հագուստ են պատրաստում զինվորների համար: «Ես մենակ չեմ» ֆիլմի վերնագիրը այս օրերին տպավորիչ ու տխուր հնչեղություն ունի:

Ռոզիտա Սթինբեկ

Trouw թերթ, 2020 թ. նոյեմբերի 14

Թարգ.` «Նիդերլանդական օրագրի»

Հոդվածի հեղինակ, գրող Ռոզիտա Սթինբեկը երբեմն բնակվում է Հռոմում: Բավական հետաքրքիր հոդվածների հեղինակ է, այդ թվում` հակամարտությունների գծով:

Trouw- ը, որտեղ տպագրվել է նրա հոդվածը` հոլանդական առավտյան թերթ է: Լույս է տեսնում Ամստերդամում, տպաքանակը շուրջ 88, 000 է: Թերթը հիմնադրվել է 1943 թվականի: 2012-ի նոյեմբերի 15-ին Trouw- ը ճանաչվել է «Տարվա եվրոպական թերթ»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1704 | 0 | 0
Facebook