Loading...

Articles

Ասույթներ ստի մասին

21:40, Wednesday, 11 November, 2020
Ասույթներ ստի մասին

Սուտը չարիքի մարմնացումն է:

Վիկտոր Հյուգո (1802 - 1885), ֆրանսիացի բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, հասարակական գործիչ

*****
     Ճշմարտության մեծագույն թշնամին հաճախ ո՛չ թե կանխամտածված, անամոթ սուտն է, այլ՝ առասպելը՝ հրապուրիչ ու կայուն:

Ջոն Քենեդի (1917 - 1963), ԱՄՆ 35-րդ նախագահ

*****
     Ստի երեք տեսակ գոյություն ունի, դրանք են՝ սուտը, լկտի սուտը և վիճակագրությունը:

Մարկ Տվեն (1835 - 1910), ամերիկացի գրող

*****
     Կրքոտ սիրահարված տղամարդուն ասացեք, թե իր սիրեցյալ կինն իրեն դավաճանում է, նրա անհավատարմության մասին քսան հոգու վկա բերեք, ու կարող եք տասը մեկի հավանականությամբ գրազ գալ, որ կնոջ մի քանի սիրալիր խոսքը կհերքի վկաների բոլոր մեղադրանքները:

Ջոն Լոք (1632 - 1704), բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա

*****
     Եթե ուզում ես հիմարացնել ամբողջ աշխարհին՝ ասա ճշմարտությունը:

Օտտո ֆոն Բիսմարկ (1815 - 1898), Գերմանական երկրորդ կայսրության առաջին կանցլեր

*****
     Երբեք այնքան շատ չեն ստում, որքան պատերազմի, որսորդության և ընտրությունների ժամանակ:

Օտտո ֆոն Բիսմարկ

*****
     Պետք է ամեն ինչում ազնիվ լինել՝ նույնիսկ հայրենիքին վերաբերող բաներում: Ամեն մի քաղաքացի պարտավոր է մեռնել հանուն իր հայրենիքի, բայց երբեք չի կարելի պարտավորեցնել, որ մարդը հանուն հայրենիքի ստի:

Շարլ-Լուի Մոնտեսքյո (1689 1755), ֆրանսիացի գրող և փիլիսոփա

*****
     Ճշմարտությունը քննադատություն է սիրում, դրանից այն միայն շահում է, իսկ սուտը վախենում է քննադատությունից, որովհետև այն դրան պարտվում է:

Դենի Դիդրո (1713 - 1784), ֆրանսիացի գրող, փիլիսոփա, դրամատուրգ

*****
     Սատանան ստի հայրն է, բայց նա հոգ չի տարել իր հայտնագործության պատենտավորման մասին, և հիմա այդ զբաղմունքը տուժում է չափից դուրս մրցակցությունից:

Հենրի Ուիլլեր Շոու (1818 - 1885), ամերիկացի երգիծաբան

*****
     Խիղճն ու սուտն անհաշտ են: Ճշմարտությունից կտրված խիղճն ընդամենը հիմարություն է, այն արժանի է ցավակցության, բայց ոչ մի դեպքում՝ հարգանքի:

Ուինսթոն Չերչիլ (1874 - 1965), բրիտանացի պետական և քաղաքական գործիչ, լրագրող, գրող

*****
     Ամենավտանգավոր սուտը թեթևակի նենգափոխված սուտն է:

Գեորգ Լիխտենբերգ (1742 - 1799), գերմանացի ականավոր գիտնական և հրապարակախոս

*****
     Խաբեություն և ուժ. ահա սրանք են չարերի գործիքները:

Դանթե Ալիգերի (1265 - 1321), իտալացի բանաստեղծ

*****
     Ստից սարսափելի արատ երկրի վրա գոյություն չունի:

Շոթա Ռուսթավելի (1160 - 1216), վրացի բանաստեղծ, պետական գործիչ

*****
     Անբարեխիղճ հռետորները ձգտում են վատը լավ ներկայացնել:

Պլատոն (մ.թ.ա. 428 - 348), հույն փիլիսոփա, Սոկրատեսի աշակերտը, Արիստոտելի ուսուցիչը

*****
     Պատմությունը ճշմարտությունն է, որն ի վերջո սուտ է դառնում: Առասպելը սուտն է, որն ի վերջո ճշմարիտ է դառնում:

Ժան Կոկտո (1889 - 1963), ֆրանսիացի գրող, նկարիչ և ռեժիսոր

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
16140 | 0 | 0
Facebook