Loading...

Articles

Հակինթ ծաղկի առաջացման մասին հունական առասպելը

22:36, Tuesday, 03 November, 2020
Հակինթ ծաղկի առաջացման մասին հունական առասպելը

Նախ՝ ծաղկի ճշգրիտ անունը հիակինթոս (հիացինթոս) է: Հայերենում «ի» ն և «ոս» վերջածանցը սղվել են:

Իսկ Հիակինթոսը բուսականության մինչհունական աստվածություն է եղել, որի պաշտամունքը, հունական Ապոլլոնի պաշտամունքի ներմուծումով ու տարածումով, աստիճանաբար նսեմացել է:

Հույների հետագա առասպելներում Հիակինթոսն արդեն մահկանացու է, Ամիկլես թագավորի գեղեցիկ որդին և Ապոլլոն աստծու սիրելին: Քամու աստված Զեփյուռոսը սիրել է Հիակինթոսին, և երբ Ապոլլոնը պատանուն սկավառակ նետել է սովորեցրել, Զեփյուռոսն այնքան ուժգին է խանդել, որ Ապոլլոնի նետած սկավառակն ուղղել է Հիակինթոսի գլխին: Գեղեցիկ պատանին մահացել է: Ապոլլոնը նրա մարմնից (մեկ այլ տարբերակով՝ արյունից) հիակինթոս ծաղին է աճեցրել:

Հիակինթոսի մասին առասպելը մեռնող և հարություն առնող աստվածության մասին առասպելի մի տարբերակն է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3437 | 0 | 0
Facebook