Loading...

Articles

Հաղթելու ենք, այլ տարբերակ չկա

22:22, Saturday, 17 October, 2020
Հաղթելու ենք, այլ տարբերակ չկա

Եկեղեցին նորից կկառուցենք,
     Բայց մարդկանց հոգիները
     Քանդել ու կառուցել
     Չե'նք կարող:
     Սահմանը ամուր կպահենք,
     Բայց մտքի դռները փակել
     Չե'նք կարող:
     Հաղթանակի մենք
     Կհասնենք,
     Բայց պատերազմը ջնջել
     Ու խաղաղություն նկարել
     Մենք չե'նք կարող:
     Թե բառարաններից էլ
     Ցավն ու տառապանքը ջնջենք...
     Մեր սրտերից հերոս տղերքի
     Անունները ջնջել
     Չենք կարող։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
1826 | 0 | 0
Facebook