Loading...

Articles

Պատերազմները նույնպես ունենում են բարոյական և իրավական օրենքնր․ Աշոտ Անդրեասյան

19:40, Friday, 09 October, 2020
Պատերազմները նույնպես ունենում են բարոյական և իրավական օրենքնր․ Աշոտ Անդրեասյան
     ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանն անդրադարձել է Շուշիի հրթիռակոծված տաճարին։ Նա մասնավորապես գրել է․
    
     «
Պատերազմները նույնպես ունենում են բարոյական և իրավական օրենքնր․
Քիչ առաջ հերթական անգամ գերճշգրիտ հարվածներով թիրախավորվել է Շուշիի Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։
Այս քայլերով ադրբեջանը կրկին անգամ ի ցույց է դնում դիվանագիտական և ռազմական պայքարի իր անկարող և նվաստ կարգավիճակը։ Բարոյական արժեքներից զուրկ այս քայլերով թշնամին արդեն իսկ պատռել է միջազգային հարթակներում օգտագործվող որոշ չափով ադեկվատ երկրի իր դիմակն ու աշխարհին ի ցույց է դրել անինքնասեր, սրբապիղծ և տեռռորիստ հոգեբանությունը։
Նմանատիպ անբարո քայլերի իրավական արգելքը սահմանում է նաև Միջազգային զինված ընդհարումների մասին 1949 թվականի Օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 53-րդ հոդվածի առաջին մասը, համաձայն որի արգելվում է հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների կամ պաշտամունքի վայրերի դեմ որևէ թշնամական գործունեությունը։
Սա ոչ թե իրավիճակային, այլ թուրք բաշի***ուկներին հատուկ վարքագիծ է, որը դրսևորվել է նաև պատմական այլ էջերում։
1920 թ․ ջարդերից հետո Շուշիի տաճարը օգտագործում էին որպես Գրադ հրթիռային համալիրների հրթիռների պահեստ, համոզված լինելով, որ հայերը չեն պայթեցնի այն հավատքի բարձր արժեհամակարգ ունենալու պատճառով, հետագայում այն օգտագործվել է նաև որպես ռազմական ավտոտնակ։
Նախկինում նույնպես ոսոխը դիտավորությամբ թիրախավորել է Արցախի եկեղեցիներն ու վանքերը, հնարավորինս մեծ վնասներ հասցնելով դրանց և աննկարագրելի վանդալիզմի դրսևորումներ իրականացնսելով դրանց ներսում (կտրած հայերի գլուխներ խորաններին, խոշտանգված դիակներ, սրբապատկերների պղծում և այլն):
Նմանատիպ ստոր և վանդալիստական մոտեցումները մեր ազգի նկատմամբ ուղղված են ազգին և զինվորին հուսահատություն և հոգևոր ճնշում պատճառելուն։
Ինչպես մեր ժողովուրդը, այնպես էլ մեր վանքերն ու եկեղեցիները սովոր են վիրավորվելու, բայց ոչ խոնարհվելու։ Մեր սուրբ տաճարն առաջին անգամ չէ, որ պետք է վերակառուցվի, պահպանելով զորությունն ու հպարտությունը։
ԲՀԿ Երիտասարդների Միությունը և 301 նախաձեռնությունն արդեն իսկ կազմել են կամավորական խումբ, ռազմական գործողությունների մեղմացումից անմիջապես հետո Շուշիի Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար ուղևորվելու և այն վերակառուցելու բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար։
Վիրավոր մայր տաճարը կապաքինվի։
Մեր հավատքը և եկեղեցին ոչ ոքի առաջ չի խոնարհվելու»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2421 | 0 | 0
Facebook