Loading...

Articles

Որքան էլ զարմանալի է, բայց օրինապահ ու պարկեշտ միապետներ էլ են եղել

20:16, Tuesday, 29 September, 2020
Որքան էլ զարմանալի է, բայց օրինապահ ու պարկեշտ միապետներ էլ են եղել

Հին հույն պատմիչ Պլուտարքոսը հիշատակել է այդ հատկանիշներն ունեցող մեկին՝ Սելևկյան պետության տիրակալ Անտիոքոս Մեծին (մ.թ.ա. 3-րդ դար) ու ապագա սերունդներին տեղեկացրել նրա՝ հիշատակածս առաքինությունների մասին վկայող երկու փաստ:

Պլուտարքոսն ասում է, թե Անտիոքոս Մեծն իր պետության բոլոր քաղաքներին նամակներ է հղել՝ կարգադրելով, որ եթե ինքը երբևէ օրենքներին հակասող հրամաններ արձակի, քաղաքները չենթարկվեն այդ հրամաններին, որովհետև, եթե ապօրինի հրաման է եղել, ապա դա անգիտության արդյունք է:
    
Միապետի մեկ այլ առաքինության մասին

Տեսնելով Եփեսոս քաղաքի Արտեմիսի տաճարի շատ գեղեցիկ քրմուհուն, նա անմիջապես հեռանում է այդ քաղաքից՝ վախենալով, թե չի կարողանա հաղթահարել քրմուհուն տիրելու գայթակղությունը, ոտնձգություն կկատարի նրա նկատամաբ և անբարո արաք գործած կլինի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2258 | 0 | 0
Facebook