Loading...

Articles

Անձայնությունդ գիշերվա ձյունն է

10:03, Friday, 25 September, 2020
Անձայնությունդ գիշերվա ձյունն է
    
Անձայնությունդ գիշերվա ձյունն է,
Անծպտուն եկար, մաղվում ես կամաց,
Աղջիկ, քո բույրը՝ խավրծիլ՝ նույնն է,
Աչքերիդ բիլում մեղքեր կան քաված։
Ստվերաչափիդ այդ դիրքն էլ փոխի,
Ծվանք-հույզերից սերդ է թռուցիկ,
Շքեղ ձևերում, ոճի մեջ ճոխի
Արևքուրիկի խեժն է մածուցիկ։
Հավելյացի մեջ արցունք ու ցողի,
Այսօր վերջինիս լրումի օրն է,
Տարին ակամա գալիս է ցլի․
Թափանցալույսի կուսական կորն է։
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
987 | 0 | 0
Facebook
COMMENT.am