Loading...

Articles

Մինաս Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին

09:02, Tuesday, 15 September, 2020
Մինաս Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին
     Գրող Մինաս Մարտիրոսյանը երեք օր շարունակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով կառավարության շենքի դիմաց հացադուլի մեջ գտնվելուց հետո երկու օր առաջ հանդիպել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին և նրա հետ զրուցելուց հետո ժամանակավորապես դադարեցրել է հացադուլը.
«հանդիպեցի ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանի հետ և փոխադարձ համաձայնության եկանք, ես ժամանակավորապես դադարեցնում եմ հացադուլը պայմանով, որ երբ տպվի սեռական դաստիարակության տխրահռչակ դասագիրքը ես Մանեյի հետ հանդիպելու եմ, և քննարկելու եմ այդ գրքի բովանդակությունը, և ես բոլորիդ խոստանում եմ, որ եթե անգամ այդ գրքում ներառված մեկ տառ վտանգ ներկայացնի մեր երեխաների համար, այդ դեպքում գիրքը չի դրվի շրջանառության մեջ:
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հրաժարականին, ապա ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ Արայիկի հրաժարականը այլընտրանք չունի, և ԼԳԲՏ համայնքի համակիրը իրավունք չունի զբաղեցնելու ԿԳՄՍ նախարարի պատասխանատու պաշտոնը»

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2614 | 0 | 0
Facebook