Loading...

Articles

Կաշվե բաճկոնները, տաբատները ու վերնաշապիկները վերադառնում են

00:51, Tuesday, 15 September, 2020
Կաշվե բաճկոնները, տաբատները ու վերնաշապիկները վերադառնում են
     Կաշվե բաճկոնները, տաբատները, զգեստները, վերնաշապիկները այս գարնան ամենամոդայիկ հագուստներն են լինելու: Դա փաստում են Հոլիվուդյան հայտնիները, որոնք արդեն սկսել են կրել կաշվե հագուստ:
     Նշենք, որ այս տարի բազմաթիվ հեղինակավոր բրենդների հավաքածուներում նույնպես գերիշխում են կաշվե հագուստն ու աքսեսուարները:
    
    

    
     «Կաշին բավականին կամակոր է և ռիսկային է այն համադրել որևէ այլ հագուստի հետ. կամ կստացվի շլացուցիչ կերպար կամ խայտառակ տապալում: Սա այն պատճառներից է, որ ստիպում է դիզայներներին խուսափել կաշվից», - բացատրում է «Saint Laurent» -ի դիզայներ Յան Մունը:
     Կաշին մոդայիկ է ոչ միայն իր դասական տեսքով, այլև տարբեր մշակումներով: Ներկայացնում ենք կաշվե հագուստի մի քանի հետաքրքիր համադրություններ, որոնք անխոս, սատցված են ու նորաձև կարող են դարձնել յուրաքանչյուր կնոջ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3542 | 0 | 0
Facebook