Loading...

Articles

Եթե այս տեսակ էժան եք, ապա ճիշտ կլինի ձեր վարչապետի 4-րդ «ռազմեր» կրծքերից էլ խոսեք

10:50, Saturday, 12 September, 2020
Եթե այս տեսակ էժան եք, ապա ճիշտ կլինի ձեր վարչապետի 4-րդ «ռազմեր» կրծքերից էլ խոսեք

Իշխանական պրոպագանդիստները նոր ու ավելի կեղտոտ գործիքակազմ են ուզում կիրառեն ընդդիմադիրներին վարկաբեկելու համար: Բառի բուն իմասոտվ կախվում են այնպիսի բաներից, որոնց մասին խոսելը նրանց դիշովկա լինելու մասին է խոսում միայն: Երեկ Գագիկ Ծառուկյանը, գնացել էր Ոսկեվան և համակիրների հետ հանդիպումից հետո այցելել էր տեղի եկեղեցի: Խաչակնքվելիս Ծառուկյանը ձեռքը դրել էր որովայնին և այս ճիվաղները, մի խրախճանք էին սարքել, թե բա վաայ տեսեք, Ծառուկյանը խաչակնքվել չգիտի, ձեռքը փորին է դնում և նմանատիպ այլ տափակ մտքեր: Նախ այս ոչխարների հոտին ուզում եմ հիշեցնել, որ ի տարբերություն իրենց աթեիստ-աղանդավոր տերերի, Ծառուկյանը 7 եկեղեցի է կառուցել: Սա ուղիղ ցուցիչ է մարդու՝ հավատի նկատմամբ:

Եվ հետո, եթե այս տկարամիտները ուզում են նմանօրինակ բաներից կախվել, լավ կլինի, որ խոսեն նաև օրինակ իրենց սիրելի վարչապետի վերջերս ի հայտ եկած 4-րդ «ռազմերի» կրծքերից, կամ խոսեն նրա ուղիղ եթերում բղկալուց, կամ քիթը փորելուց, կամ երկար ու լայն հագուկապից և ի վերջո բուլատից ատամներից:

Թե չէ ընգել եք սարուձոր ձեզ կոտորում եք, որ Ծառուկյանի անունը շահարկեք, էնքան շահարկելու բան կա ձեր Փաշինյանի վերաբերյալ, որ մի երկու օր կարելի է գրել:

Կամ խելքներդ գլուխներդ եք հավաքում և գալիս կառուցողական դիսկուրսի, կամ նեղանալ չլինի, եթե վարչապետը ձեր իսկ ձեռամբ սկսված նման փոխհրաձգության պատճառով, հունից դուրս գա ու ձեզ ռադ անի ուղղակի ՊՈԱԿ-ից: Ընտրեք.

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6229 | 0 | 0
Facebook