Loading...

Articles

Ու ապրում եմ դեռ…

17:57, Friday, 11 September, 2020
Ու ապրում եմ դեռ…

Դու ինձ հուշում ես ապրելու մասին,

Ես մտածում եմ

Ի՞նչպես հրաժեշտ տալ քեզ,

Պատռել բոլոր նկարներս,

ձեռագրերս,

Ջնջել հուշերս…

Չտեսնել,

արհամարել երևակայությանը,

Չլսել երևակայության

Բոլոր դռների բացվելու ու փակվելու ձայնը…

Կոտրել քո անհարդար մազերն արտացոլող

Բոլոր հայելիները,

Աշխարհի բոլոր անհասկանալի աղոթքներով

Ծածկել արցունքոտ աչքերդ…

Հարբել, հարբել, հարբել…


    

Դու ինձ հուշում ես ապրելու մասին…

Ես մտածում եմ

Ի՞նչպես հրաժեշտ տալ քեզ:


    

Դու հարցնում ես.

- Բայց դու կգաս չէ՞…


    

Ու ապրում եմ դեռ…


    
    

Ս.Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2618 | 0 | 0
Facebook