Loading...

Articles

Իմ մշուշո՜տ...

19:28, Monday, 07 September, 2020
Իմ մշուշո՜տ...

Հայրենիքս նմա՜ն չէ իրեն՝

մի քիչ սա՜ռն է,

մի քիչ անտարբե՜ր,

Հայրենիքո՜ւմս ցանկացած պահի՜

կարո՛ղ է մայրուղի՜

կամ փողոց փակվել:


    

Կարող է մնա՜ս ճամփի մեջտեղում՝

Ո՛չ առաջ, ո՛չ ետ,

շվարա՜ծ,

Ո՞վ է նման բան տեսել աշխարհում,

որ մարդն իր հողում լինի քարացած:


    

Դպրո՜ց է փակվում,

ԲՈ՜ւՀ, մանկապարտե՜զ՝

Դռներն են փակվում գալիքի կարոտ…

Ես քեզ Հայրենի՜ք չե՛մ տեսել այսպես՝

սա՜ռն,

անտարբե՜ր,

մշուշո՜տ…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4118 | 0 | 0
Facebook