Loading...

Articles

Ղեկի փոխարեն Xiaomi սմարթֆոն

Գարիկ
Author:
Գարիկ
16:20, Monday, 07 September, 2020
Ղեկի փոխարեն Xiaomi սմարթֆոն
     Չինական հանրահայտ Xiaomi ընկերությունը շարունակում է զարմացնել իր նորույթներով և հաճախորդներին առաջարկել այնպիսի խելացի նորույթներ, ինչպիսին է ավտոմեքենայի լիարժեք կառավարում հենց սմարթֆոնից։
     Xiaomi ընկերության ինժեներները իսկական մրցարշավային ավտոմեքենայում տեղադրել են այն հեռակա կարգով վերահսկելու և օգտագործելու մոդուլներ, որոնք ուղղակի կերպով օգտագործում են 5G ցանցը և ամբողջ տեղեկատվությունը փոխանցում Xiaomi սմարթֆոնին։ 2 մեքենայից կազմված մրցավազքի համար օգտագործվել է Xiaomi Mi 10 Ultra սմարթֆոնը 5G ցանցով։ Մեքենաներից մեկը վարում էր իրական վարորդը, իսկ մյուսը ՝ սմարթֆոնը: Այսպիսով, ընկերությունը ցուցադրեց անհավատալիորեն արագ 5G արագություն: Սմարթֆոնից ավտոմեքենային տրված հրահանգները իրականցվել են 1 միլիվայրկյան տարբերությամբ։
Source: XiaomiDNA
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2160 | 0 | 0
Facebook