Loading...

Articles

Մաշկաբանը նշել է երկու արդյունավետ միջոց կնճիռներից ազատվելու համար

12:36, Saturday, 05 September, 2020
Մաշկաբանը նշել է երկու արդյունավետ միջոց կնճիռներից ազատվելու համար
    

    
Օրգանիզմի ծերացման գործընթացը բնական երևույթ է, որից հնարավոր չէ խուսափել։ Այս գործընթացը սովորաբար ուղեկցվում է մաշկին կնճիռների առաջացմամբ, որոնց դեմ պայքարը կարող է բավական բարդ լինել, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները խորհուրդ են տալիս նախապես միջոցներ ձեռնարկել ու կանխել կնճիռների առաջացումը:
    
    

     Կնճիռների դեմ արդյունավետ պայքարելու համար հարկավոր է առաջին հերթին իմանալ, որ դրանք լինում են երկու տեսակի` դինամիկ ու ստատիկ։ Դինամիկ կնճիռները ժամանակովոր են լինում և առաջանում են դիմախաղի փոփոխությունների ժամանակ, մինչդեռ ստատիկ կնճիռներն առաջանում են տարիքի հետ և կրում են մշտական բնույթ։ Դինամիկ կնճիռները նույնպես տարիքի ընթացքում կարող են վերածվել ստատիկ կնճիռների, սակայն այնուամենայնիվ կնճիռների այս տեսակի առաջացում կարելի է հնարավորինս հետաձգել ճիշտ միջոցների կիրառման շնորհիվ։
    
    
     Բժիշկ-մաշկաբան Սվետլանա Ժաբոևան Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նշել է երկու արդյունավետ միջոց, որոնք կօգնեն հնարավորինս խուսափել վաղաժամ ստատիկ կնճիռներից։ Առաջին հերթին մասնագետը խորհուրդ է տալիս առավելագույնս խոնավացնել մաշկը, ինչը կօգնի պահպանել երիտասարդությունն ու թարմությունը։
    
    
     «Բոլորն էլ դիմախաղ ունեն, սակայն կնճիռները տարբեր մարդկանց մոտ տարբեր տարիքում են առաջանում։ Որքան խոնավացված ու պիրկ է մաշկը լինում, այնքան ուշ են կնճիռներն առաջանում։ Խոնավացնելու համար կան հատուկ դիմակներ ու քսուքներ։ Եթե մարդն ունի գենետիկորեն բարակ, զգայուն ու չոր մաշկ, ապա պետք է ավելի վաղ տարիքում սկսի նման քսուքներ կիրառել», — նշում է մասնագետը։
    
     Կնճիռների դեմ պայքարի մյուս միջոցն ավելի լուրջ է և ենթադրում է բժշկական միջամտություն, սակայն այն նույնպես շատ արդյունավետ է։ Մասնագետի խոսքով՝ դիմախաղը կարելի է սահմանափակել կամ առհասարակ «անջատել» ։
    
     «Այս դեպքում հարկավոր է դիմախաղի խիստ վերահսկողություն կամ բոտուլոտոքսինի ներարկումներ։ Այդ ներարկումները բավական զարգացած են, քանի որ դիմախաղն «անջատելու» շատ արագ միջոց են։ Նման ներարկումներն արվում են անգամ երիտասարդ տարիքում հետագայում կնճիռների առաջացումը կանխելու նպատակով», — նշում է Ժաբոևան՝ ընդգծելով, որ երիտասարդներին ավելի փոքր չափաբաժին է հարկավոր, սակայն այն օգնում է հնարավորինս հետաձգել դեմքին կնճիռների առաջացումը։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2824 | 0 | 0
Facebook