Loading...

Articles

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է ավելի քան 0, 5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց

12:33, Saturday, 05 September, 2020
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է ավելի քան 0, 5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց
    

    

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:


    
    

Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանից Մեղրիի մաքսակետ ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում բեռնատարի վարորդի խցիկից հայտնաբերվել է ավելի քան 0, 5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն զանգված՝ միախառնված կոնֆետների հետ։


    

Նույն օրը որոշում է կայացվել Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցների հետ համատեղ անցկացնել «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառում` թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձի կամ անձանց հայտնաբերելու, ինչպես նաև հիշյալ թմրամիջոցները Հայաստան ներմուծելու դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով:


    

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Մեղրիի բաժանմունք բերման են ենթարկվել թմրամիջոցը ստացած՝ ՀՀ քաղաքացիներ Հ.Գ.-ն և Վ.Թ.-ն, ինչպես նաև թմրամիջոցը Հայաստան ներմուծած քաղաքացի՝ Ս.Ա.-ն:


    
    

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քաղաքացի Հ.Գ.-ն կալանավորվել է:


    
    

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2461 | 0 | 0
Facebook