Loading...

Articles

Եվս երեք զվարճապատում Աստվածաշնչի թեմաներով

18:35, Monday, 31 August, 2020
Եվս երեք զվարճապատում Աստվածաշնչի թեմաներով

Ամուսնական անհավատարմության խնդիրը կաթոլիկ եկեղեցու ծխերից մեկում

Թեմի առաջնորդ հոգևորականին հանձնարարվում է զբաղվել ծխերից մեկում նկատված ամուսնական անհավատարմության մի քանի դրսևորումներով: Եվ նա հերթական քարոզի ավարտին հետևյալն է ասում.

-Սիրելինե՛րս, պարտքս եմ համարում ձեզ հիշեցնել Աստծու խոսքը, որ արձանագրված էՍուրբ գրքում. Հիսուսը մեզ պատգամել է. «Սիրիր քո դրացուն, ինչպես ինքդ քեզ կսիրես», բայց նա չի ասել. «Սիրիր քո դրացու կնոջն այնպես, ինչպես կսիրես քո կնոջը»:

*****

Արհեստագործական իրեր վաճառող գավառական քաղաքի խանութներից մեկի մուտքին տարիներ առաջ այս հայտարարությունն է փակցված եղել.

«Միշտ հիշե՛ք, որ «Տիտանիկ» նավը արհեստավարժներն են կառուցել, իսկ Նոյի տապանը՝ ոչ արհեստավարժը»:

*****

Կաթոլիկ քահանայի քարոզը

Կաթոլիկ քահանան իր քարոզն հետևյալով է սկսում.

-Թանկագի՛ն եղբայրներ, կիրակի օրը ես ձեզ հայտարարել էի, որ այսօր խոսելու եմ մի այնպիսի ծանր մեղքի մասին, ինչպիսին սուտն է: Այս թեմային նախապատրաստվելու համար ես ձեզ հանձնարարել էի կարդալՄարկոսի ավետարանի տասնյոթերորդ գլուխը: Ովքեր կարդացել են, խնդրում եմ բարձրացնեն ձեռքերը:

Գրեթե բոլորը ձեռք են բարձրացնում: Ամբիոնի բարձրությունից տեսնելով այդ, քահանան շարունակում է.

-Թանկագի՛ն եղբայրներ, դուք տեսնո՞ւմ եք, որ ես ճիշտ եմ արել՝ ձեզ սուտ ասելով, որովհետև սուրբ Մարկոսի ավետարանն ընդամենը տասնվեց գլխից է բաղկացած:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4636 | 0 | 0
Facebook