Loading...

Articles

Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը

11:27, Sunday, 30 August, 2020
Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը

Մածունը ավանդական կաթնմաթերք է, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ: Օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը: Հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով: Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը: Մածունը հանդիսանում է հայ ընտանիքի սննդակարգի անբաժանելի մասը:

Հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։
    
    

Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը։ Մածուն բառի հիմքում ընկած է մած արմատը, որից և կազմվել են մածանել, մածնուլ բայերը՝ կպչել, թանձրանալ, ակարդվել իմաստներով։
    
    

Հայաստանում սննդի մեջ մածունի լայն գործածության մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոները։ Նախնադարում մարդիկ կաթի ավելցուկը թողել են երկար ժամանակ, կաթը վերափոխվել է «թթու կաթի» ՝ մածունի։ Պատահական այդ հայտնագործությունն էլ աստիճանաբար լայն կիրառություն է ձեռք բերել։
    
    

Շարունակությունը հոլովակում կամ ամբողջական տեքստը՝ այստեղ.

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4338 | 0 | 0
Facebook