Loading...

Articles

Բլեյանը ցանկանում է մինչև իր 65-ամյակը, ՊՈԱԿ-ը վերածել հիմնադրամի. Լիլիթ Հովակիմյան

19:31, Thursday, 20 August, 2020
Բլեյանը ցանկանում է մինչև իր 65-ամյակը, ՊՈԱԿ-ը վերածել հիմնադրամի. Լիլիթ Հովակիմյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Լիլիթ Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս տարվա սեպտեմբերի 4-ին լրանում է նախկին նախարար «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Բլեյանի 65 տարին և նա ըստ օրենքի՝ պարտադրված կլինի լքել տնօրենի պաշտոնը, որը սակայն զբաղեցնում է գրեթե 25-30 տարի: Պատկերացրեք արդեն, որ իր դպրոցներում ձևավորված է գաղջ մի համակարգ, որտեղ նա շրջապատված է նազիր-վեզիրներով, իրեն անվերապահ ենթարկվող և «Բլեյանի դպրոց» -ը առանց նրա արդեն իսկ չպատկերացնող, ստրկամիտ ուսուցիչներով և իր մերձավոր արտոնյալներով:

Այսինքն նա պարուրված է սեփական անձի մեծության ամպլուայով և կարծես թե էլ չի էլ պատկերացնում իր սեփական կյանքն առանց դրա: Նրան կարելի է համարել կրթական համակարգի օլիգարխ: Այժմ նա ձեռ ու ոտ ընկած ցանկանում է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը դարձնել «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» հիմնադրամի, որով արդեն կկարողանա կառավարել անվերջ: Նա իր թիմակիցների՝ իր կլանքի անդամ դարձած անձանց հետ այս ու այն կողմ է դիմում, նամակներ հղում Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը, օնլայն ստորագրահավաք է անում:
     Այս ամենի առիթն ու պատճառն էլ մեկն է՝ հանուն իրեն, հանուն իր պաշտանավարման, մինչև իր առաջիկա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 4-ը, ՊՈԱԿ-ը վերածել հիմնադրամի:
     Այ թե ծննդյան օրվա «լավ» նվեր կլինի»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5989 | 0 | 0
Facebook