Loading...

Articles

Սերը ինձնից (թե իրենից) հեռանալիս...

10:34, Sunday, 16 August, 2020
Սերը ինձնից (թե իրենից) հեռանալիս...

Սերը ինձնից (թե իրենից) հեռանալիս

Ի՞նչու ո՜չ մի բառ չասաց.

«Հուսա՜» կամ էլ «Սպասի՜ր»

… Այդպես անխոս հեռանում են

Վերջին շնչում՝

Մահանալի՜ս,

Խեղդվելիս…


    

Այդպես անխոս հեռանում են

Հարազատի՜ց, մտերիմից՝

Նեղացա՜ծ ու գլխիկո՜ր,

Երբ թվում է թե ամե՜ն ինչ

Արդեն ասվե՜լ ՝

Անիմա՛ստ է կրկնելը

Ամեն օր…


    

Ո՜վ գիտե թե ի՞նչ ասել է.

Արմատներով խորացած քա՜ղցր-քա՜ղցր

Մի զգացում,

Որն ակամա ո՞ւր էլ լինես -

Քեզ իր մոտ է միշտ կանչում…

-------------------------------------

Անձրևո՜ւմ է օրը դաժան,

Ու երկի՜նքն է ծանակում,

Ա՜խ, Նա ինձնից շուտ հեռացավ՝

Հիմա՜ իր մո՜տ է կանչում:


    

Քարացել է մի «Հուսա՜լ»

Թանձրացել է մի «Սպասո՜ւմ»

Տեսնես ո՞վ է վերևում

Հոնգո՜ւր-հոնգո՜ւր արտասվում:


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4554 | 0 | 0
Facebook