Loading...

Articles

Այս անգամ Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը Մաստրիխտի հայ համայնքում էր

23:52, Saturday, 15 August, 2020
Այս անգամ Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը Մաստրիխտի հայ համայնքում էր

Այս անգամ Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը Մաստրիխտի հայ համայնքում էր


    
«Անի» հայ համայնքը և Սուրբ Կարապետ Եկեղեցու ծխական խորհուրդը օգոստոսի 15-ին Մաստրիխտում հյուրընկալել էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին (Nico Schermers): Դեսպանին ուղեկցում էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար, հյուպատոս Դավիթ Միրզախանյանը: Մեծարգո հյուրը` Եկեղեցու ծխական խորհրդի անդամների ուղեկցությամբ, եղավ Մաստրիխտի Ամենասուրբ հայազգի Սերվատիուսի անունը կրող եկեղեցում, նրա անվան հետ կապված վայրերում, ծանոթացավ հոգևորականի կյանքի հայտնի էջերին, հայկական կյանքին առնչվող թեմաներին: Պարոն Սխերմերսը տպավորված էր Լիմբուրգի հայ անցյալով ու ներկա ինտեգրացիոն օրինակելի փորձով: Ի դեպ Մաստրիխտի քաղաքապետարանում հայկական համայնքի աշխատանքը դրական է գնահատել Ավագանին` որոշել է օրինակելի աշխատանքը խրախուսել:

Հանդիպման ընթացքում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը խոսել է իր ծրագրերից, հույս հայտնել, որ Հայաստանում կորոնավիրուսի վիճակի կարգավորման հետ մեկտեղ կմեկնի Երևան և ձեռնամուխ կլինի դեսպանության հիմնադրման աշխատանքներին։ Երկու երկրների հարաբերությունները նոր, որակական փուլ կտեղափոխվեն: Նախադրյալներ կստեղծվեն համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման հնարավորությունների համար:

«Անի» հայ համայնքի անդամների և Սուրբ Կարապետ Եկեղեցու ծխական խորհրդի անունից Լևոն Սարգիսը ողջունեց և շնորհակալություն հայտնեց նիդերլանդացի դեսպանին հայ համայնքների հետ ջերմ կապեր հաստատելու ու նման հանդիպումներ նախաձեռնելու համար: Ավելի վաղ Նիկո Սխերմերսը իր հայ գործընկերոջ` դեսպան Բալայանի հետ եղել է Էյնդհովենի, Ալմելոյի և Հաագայի հայկական համայնքներում, որտեղ անկեղծ զրուցել և կիսվել են առկա տարբեր ոլորտներում կուտակված խնդիրներից ու ակտուալ ծրագրերից:

Nid.oragir


    


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3223 | 0 | 0
Facebook