Վախենում եմ ինձնից, որ երբեք չսխալվեմ իմ կյանքում ընտրած մարդկանց հարցում .
16:07, Friday, 14 August, 2020
Source: Hay Astxer
Like
0
Dislike
0
2989 | 0 | 0 | 0
Վերջերս հայտնվել է Garnik Armenia կեղծանունով երգիչ, ում երգերն լսլելի են դարձել բավականին մեծ լսարանի կողմից: Մենք հնարավորություն ունեցանք փոքրիկ հարցազրույց անցկացնել Գառնիկ Արմենիայի հետ... Ե՞րբ և ինչո՞ւ սկսեցիք զբաղվել երգով: Երգի մասին երազել եմ դեռ մանուկ հասակից: Երբ երիտասարդներով խնջույքներին հավաքվում էինք, ես սիրում էի լինել կենտրոնում և երգել: Երազել եմ դառնալ հայտնի մարդ, բայց ոչ այն հայտնիներից, ովքեր աստղային հիվանդությամբ են տառապում: Ինքս շատ բաներ եմ սիրում անել` նվագել, պարել, սիրում եմ թատերական արվեստ, ու շատ նմանօրինակ բաներ, սակայն վերջնակետ ինձ համար երգելն է: Երգն իմ էությունն է, իմ մի մասնիկը, որով ես ապրում եմ: Ո՞ւմ հետ կցանկանայիք ընդլայնել ձեր համագործակցությունը: -Այս պահին մտքումս չունեմ կոնկրետ անուններ, ում հետ կհամագործակցեի, սակայն եթե գտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ինձ հետ համագործակցել, ես մեծ սիրով կաշխատեմ նրանց հետ: Կպատմե՞ք ձեր երազանքների մասին: -Ամենաառաջնային ու միակ երազանքս դա կապված է երգի հետ: Այն ավելի շատ նպատակ է արդեն, քան երազանք: Ինչի՞ց եք վախենում: Վախենում եմ ինձնից, որ երբեք չսխալվեմ իմ կյանքում ընտրած Կխոսե՞ք ձեր ապագայի պլանների մասին: Առաչիկայում շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում իմ հետեվորդներին Նոր Երգեր.. Ի՞նչ դեր ունի փողը ձեր կյանքում: Ինձ համար գումարը չի կարող լինել արժեք: Այն պարզապես միջոց է պահանջմունքները բավարարելու համար: Գումարը եղել է, որպեսզի ծախսել: Ո՞ւմ եք վստահում այս կյանքում: Վստահում եմ Աստծուն իմ կյանքի ամեն մի վայրկյանը.. ծնողներիս և ինձ հարազատ մարդկանց: Ինչ է ձեզ համար ժամանակը: Կյանքում այն միակներից է, որին ետ դարձնելն անհնար է: Ժամանակի ոսկիությունը վերջերս առավելապես զգացի ու գիտակցեցի: Պետք է կարողանալ ճիշտ կառավարել ժամանակը և ամեն մի վայրկյանն օգտագործել նպատակային ու ճիշտ մարդկանց շրջապատում: Ինչպիսինն է Garnik Armenian տանը և դրսում: Չկա ոչ մի կտրուկ տարբերություն: Ես տանն էլ դրսում էլ նույնն եմ` առույգ, ճկուն, ուրախ, ժամանցասեր, ակտիվ, լուրջ: Կախված է օրվա տրամադրությունից շրջապատի մարդկանցից: Սիրում եմ, որ մարդը հանդես է գալիս իր տեսակով` այնպիսին, ինչպիսին որ կա: Կյանքում ո՞ւմ առջև եք ձեզ պարտավորված զգում: Ծնողներիս և հարազատ մարդկանց, ով իմ կողքին են եղել ծանր ու դժվար պահերին ինչու չե նաեւ ուրախ պահերին: Ի՞նչ դեր ունի հավատքը ձեր կյանքում: Եթե չլլիներ հավատքը Աստծո ես ինձ կզգայի դատարկ մարդ: Այն կարևոր է ինձ համար, այն մշտապես ինձ ուժ է տալիս, որ չհիասթափվեմ: Ի՞նչ կհավելեք վերջում: Եթե ինչ որ մեկը նպատակ կամ ցանկություն ունի թող վազի դրա հետևից, անհնարինը հնարավոր դարձնի: Մարդն անիմաստ չպետք է ապրի: Պետք է միշտ երազել ու քայլի իր երազանքի ուղղությամբ... |
+23 °C |
+14 °C
+27 °C
|
Tomorrow: +28 °C |