Loading...

Articles

Եվ ուրիշ ոչի՜նչ և ուրիշ Ոչինչ…

10:12, Wednesday, 12 August, 2020
Եվ ուրիշ ոչի՜նչ և ուրիշ Ոչինչ…
    
    
    

Ի՞նչ է ցույց տալիս դեմքդ տրտմած,

խա՜ռը, անձրևոտ օրերի պատկեր,

ու թվո՜ւմ է թե օրերդ անցած,

քեզնից հեռացե՜լ թողել են անդեմ:


    

Բայց դու թաքնված պա՜հ ունես դեմքիդ,

քո ժպիտի մեջ, քո աչքերում խոր,

ասես սպասո՜ւմ ես, որ պիտի ժայթքի,

դե՜մքդ ողողվի անհուն կարոտով:


    

Եվ կարտացոլվի հոգիդ քո դեմքում,

նորից խա՜ռն օրեր, անձրևոտ պատկեր,

կտանի իր հետ օ՜րը սնուցող,

հիշողությո՜ւնդ, որ պիտի ապրեր…


    

Հիմա քեզ պե՛տք չեն ձեռքերս-արարիչ,

ձեռքե՜րս ինձնից շո՜ւտ են ծերացել,

այդպես էլ անո՜ւնդ մնաց շուրթերիս…

Եվ ուրիշ ոչի՜նչ և ուրիշ

Ոչինչ…


    

Ս.Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3784 | 0 | 0
Facebook