Loading...

Articles

… Ու ատո՜ւմ ենք մենք սիրելով, … Ու սիրո՜ւմ ենք մենք ատելով

11:10, Tuesday, 28 July, 2020
… Ու ատո՜ւմ ենք մենք սիրելով, … Ու սիրո՜ւմ ենք մենք ատելով

Թե գրե՜մ, որ ատո՜ւմ եմ քեզ՝

Դա կլինի մի նո՜ւրբ երանգ

Իմ մտքերի՜, իմ խոհերի՜…

Ո՞վ չգիտի, որ սիրո մեջ

Սիրուց բացի՜ ատել էլ կա:


    

Ես ատո՜ւմ եմ աչքերը քո,

Որոնք արդեն ինձ չե՛ն նայում,

Ի՜մ աչքերը, որոնք փնտրո՜ւմ

Քեզ չե՛ն գտնում,

Սի՜րտս եմ ատում, որն անընդհատ

Տրոփո՜ւմ է իր զարկերից բազմապատկված

Այլ զարկերով

Ու շուրթերս բացո՜ւմ-փակում

Քո անունի նուրբ հանգերով:


    

Գիտե՜մ - դու էլ ի՛նձ ես ատում

Ո՜չ այն չափով ինչ որ ես քե՛զ,

Դուրս է գալիս, որ քեզանից քի՜չ եմ ատվում

Լինեմ ներկա՜, թե բացակա-

Իմանալով, որ սիրո մե՜ջ

Սիրո՜ւց բացի ատե՜լ էլ կա:


    

… Ու ատո՜ւմ ենք մենք սիրելով,

… Ու սիրո՜ւմ ենք մենք ատելով


    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4651 | 0 | 0
Facebook