Loading...

Articles

Ամենահռչակավոր երկաթուղային վթարը

18:52, Sunday, 26 July, 2020
Ամենահռչակավոր երկաթուղային վթարը

1895 թվականի հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Գրանվիլ քաղաքից Փարիզի Մոնպարնաս կայարան է ժամանում թիվ 56 ճեպընթացը: Բայց շոգեքարշի արգելակները խափանվում են, և ժամում 60 կիլոմետր արագությամբ ընթացող գնացքը հատում է կառամատույցը, հարվածում է կայարանի ճակատամասի ապակեպատ հատվածին, շարունակում է ընթացքը և կանգ է առնում մերձակա հրապարակում: Վթարի հետևանքվ ընդամենը մեկ զոհ է եղել. Կատաղի արագությամբ ընթացող շոգեքարշի քանդած պատից մի խոշոր կտոր ընկել է պատի մոտով անցնող լրագրավաճառի վրա ու սպանել:

Շատ ավելի լուրջ, բայց առանց մարդկային զոհի երկաթուղային վթար տեղի է ունեցել այդ դեպքից օրեր անց (շոգեքարշը մտել է շենքի վերին հարկի մեջ ու պատուհանից ընկել):

Երկար ժամանակ այս զավեշտալի տեսարանը ֆրանսիացիներին ի տես է թողնվել, որպեսզի նրանք կուշտ ծիծաղեն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6217 | 0 | 0
Facebook