Loading...

Articles

Ամե՜ն, ամե՜ն անգամ, Բարին հաղթո՜ւմ է Չարին

10:11, Sunday, 26 July, 2020
Ամե՜ն, ամե՜ն անգամ, Բարին հաղթո՜ւմ է Չարին

Ամե՜ն, ամե՜ն անգամ, Բարին հաղթո՜ւմ է Չարին,

Արդեն քանի՜ անգամ, արդեն քանի՜ տարի,

Բարիներնե՞րն են քիչ, թե՞ չարերն են շատ-

Չե՛մ հասկանում ոչինչ, ա՜խ, աշխա՜րհ, աշխարհ:


    

Աշխարհում չար բա՞ն, (ե՛կ մի՜ ծիծաղիր)

Աշխարհում չար բան այդ ե՞րբ է եղել,

Միշտ էլ բարին է նման պահերին

Բացակա եղել…


    

Կհավատաք թե ո՜չ, վկա՜ է Աստված-

Կռիվ երբե՛ք չի եղել Չարո՜ւ ու Բարո՜ւ՝

Մի՜ քիչ մեղավոր, մի՜ քիչ ուշացած,

Դա՛ Բարին է եկել Տե՛ղն իր ընկնելու:


    

Ասա տեղդ վե՛ր ընկիր, ո՞ւր ես թողնո՜ւմ, գնում,

Չէ՞ որ երբ չկաս, քեզ Չա՜ր են ասում:

Ս.Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4888 | 0 | 0
Facebook