Loading...

Articles

Բարև՜ Քովիդ, ես սկսում եմ քեզ սիրել…

12:09, Thursday, 23 July, 2020
Բարև՜ Քովիդ, ես սկսում եմ քեզ սիրել…
    
    

Ուրեմն այսպե՜ս- մենակ եմ, տանը պառկած նայում եմ առաստաղին ու մտածում.

Աշխա՞րհը փոխվեց, թե՞ ես, չգիտեմ, բայց հաստատ ինչ-որ բան փոխվել է:

Ներսումս ա՜յլ է, ինչ-որ տարօրինակ մի բան, որ կարծես մի կողմից հանգիստ չի՛ տալիս, մյուս կողմից հանգստացնո՜ւմ է անհասկանալի մինորային դրությամբ:

Սատանա՞ է հյուր եկել, թե՞ հրեշտակ, չի՛ հասկացվում:

- Ո՜չ, ե՛ս եմ՝ Քովիդը, - ներսից մի ծղրտոց լսվեց:

- Ո՞նց թե, ի՞նչ Քովիդ, կատա՞կ է:

Կարծես ջերմությունս բամբասանքի արագությամբ, անսայթաքել ու հաստատ քայլերով բարձրանում է մի թեք լանջով:

- Ի՞նչ կատակ, ես ի՛նքս եմ, իմ գերդաստանով հանդերձ:

- Գերդաստանո՞վ, ուրեմն վե՞րջն է:

- Ո՜չ, սկի՜զբը, ի՞նչ վերջ, չգիտե՞ս ինչ է, որ մոտ 70 կգ քաշ ունեցող մարմնում կա 2.5 կգ վիրուս, պատկերացնո՞ւմ ես ինչ թվերի մասին է խոսքը, մի հազար հատ ավե՜լ-պակա՜ս ի՞նչ է փոխվելու:

- Բայց ջերմությո՜ւնս, կարծե՜ս…

- Ոչի՜նչ, ի՞նչ անենք, միթե՞ ջերմությունդ չի բարձրանում, երբ ստո՜ւմ ես, երբ քե՛զ են ստում,

երբ նվաստացնո՜ւմ ես կամ քեզ են նվաստացնում,

երբ գողանո՜ւմ են կամ հանցանք գործում,

երբ դավաճանո՜ւմ ես կամ քեզ դավաճանում…

այս ԱՄԵՆԻ դեմ չե՛ս պայքարում իսկ ինձ նման փոքրի՜կ ու անօգնական ելուստավոր վիրուսի դեմ փորձո՛ւմ ես պայքարել և դա դեռ քի՜չ է կոտոշավոր անվանում:

- Կորի՜ր գրողի ծոցը, չե՛մ ուզում քեզ:

- Չե՛ս ուզում, բայց ճանապարհս փակո՛ւմ ես, որ փռշտալուց կամ հազալուց որդիներս ու թոռներս դուրս չգան, անցնեն մեկ ուրիշի… այդպես շարունա՜կ հայտնվեն ռուսաստաններո՜ւմ. Ամերիկաներո՜ւմ, ֆրանսիաներո՜ւմ…շնորհակալ եմ քեզ:

- Ի՞նչ ես ուզում ինձնից:

- Ոչի՜նչ, խաղաղ գոյակցություն՝ ես քո՛ մեջ, դու՝ ի՛մ, դո՛ւ դրսում պայքարիր, ե՜ս քո մեջ, լինենք ներդաշնակ, դե՜, արագ որոշիր:

- Իսկ ի՞նչու հենց Քովիդ-19, դե 19-ը ասենք տարիքդ է, բա մնացա՞ծը:

- Արդեն սկսո՜ւմ ես ինձնով հետաքրքրվել, ՔՈՎ-ը արևմտահայերեն է, գիտես, նշանակո՜ւմ է ՄՈՏ, ԿՈՂՔ, ՄԵՐՁ, ԿԻՑ հասկանալի է, չէ՞, դե իսկ ID –ն «նույնացնել» «ճանաչել» այնպես ո՜ր ե՛ս դա՛ Դո՛ւ ես և իմ միջոցով ավելի բարձր մակարդակում սկսում ես քեզ ճանաչել, լավ է չէ՞:

- Կարծես թե այո՜:

- Մի բան էլ ասեմ, հիշիր, կգա ժամանակ, որ իմ անունով կսկսեն անվանակոչել աղջիկներին՝ Քովի՜դ, Քովիդա՜…գեղեցիկ է, չէ՞:

- Գեղեցի՜կ է:

- Ուրեմն պայմանավորվեցի՜նք, ինձ պահպանիր դիմակով, որ դուրս չգամ, O՞K:


    

Ուրեմն ինչպես վերևում գրել էի, որ մենակ պառկած նայում եմ առաստաղին, մենակ չեմ, ե՛ս եմ ու իմ նույնականացո՜ւմը, ուստի անմիջապես դիմակս հագա, երևի այսպես չլինեմ լքված ու ջերմությունս չբարձրանա դրանից:

Բարև՜ Քովիդ, ես սկսում եմ քեզ սիրել…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4680 | 0 | 0
Facebook