Loading...

Articles

S.O.S – Ամբողջ քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրների նախագահներին!

07:22, Sunday, 19 July, 2020
S.O.S – Ամբողջ քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրների նախագահներին!


    
    
    
    
    
    
    
    
    
     S.O.S – Ամբողջ քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրների նախագահներին, հատկապես՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, և այլ իրենք իրենց հարգող նախագահներին.

Արդյոք ժամանակը չի՞ շտապ օգնություն ցույց տալ երկու երկրների ձեր պաշտոնակից ղեկավարներին, որոնք հիշողության կորուստ ունեն և վարակված են աշխարահակալության վիրուսով և հստակ նախանշաններ են ցույց տալիս այդ հիվանդության, որով վարակված են եղել իրենցից առաջ շատ աշխարհակալներ, ինչպես օրինակ՝ Հիտլերը, Մակեդոնացին, Չինգիս Խանը և այլոք:

Խոսքս նախ Թուրքիայի այսօրվա ղեկավար՝ Էրդողանի մասին է, որ իր Պանթուրքական ծրագրերն է շարունակում իրականացնել այսօր ամբողջ քաղաքակիրթ և քրիստոնյա պետությունների աչքի առաջ՝ Սոֆիայի քրիստոնեական եկեղեցին մզկիթի վերածելով, նաև իր աջակցությունն է ցույց տալիս Ադրբեջանին Հայաստանի դեմ ագրեսիային: Սակայն աշխարհի ղեկավարները փաստորեն հիվանդ մարդուն դեղ տալու, կամ զսպաշապիկ հագցնելու փոխարեն, այսինքն կոնկրետ պատժամիջոցներով զսպելու փոխարեն բավարարվում են միայն իրենց վրդովմունքն արտահայտելով:

Երկրորդը՝ մյուսը, սրա փոքր եղբոր՝ Ալիևի մասին է, ով այս օրերին հրադադարի ռեժիմը խախտելով, ոտնձգություն անելով, փորձում է խախտել Հայաստանի սահմանը, կրակելով խաղաղ ժողովրդի վրա, երբ իր երկրում հայատյաց կոչերով ցույցեր են տեղի ունենում: Նա նաև իր ցավն է հայնում Երևանը հայերին թողնելու իրենց պատմական սխալի համար և մեծ փափագով ուզում է այսօր ետ գրավելԵրևանը և Շուշին:

Բոլոր երկրների ղեկավար պարոնայք, արդյոք լռելով, չե՞ք կարծում, որ սրանց հիվանդությունը գնալով կխորանա և նրանք Հայաստանից հետո կսկսեն հավակնել ձեր երկրներին, փաստելով, որ ամբողջ աշխարհը իրենց պապերն են հիմնել և ժամանակն է ետ վերադարձնել, ինչ ճանապարհով էլ լինի: Մի՞թե ժամանակը չէ կանգնեցնել և թույլ չտալ կրկնվի 1915թ.-ը, որ ձեր անտարբեր հանցավորությամբ թույլատրեցիք մի քանի քրիստոնյա ազգերի կոտորածը՝ եղեռնը, հատկապես հայ ժողովրդի, որ մինչ օրս, դուք էլ ականատես լինելով, չեք կարողանում ամբողջովին հաստատել կատարվածը և ժամանակին ձեր որոշած պատիժն իրականացնել: Վախ չունե՞ք, որ այսպես գնալով դուք էլ կկորցնեք ձեր իրավունքները կամաց-կամաց զիջելով: Սա ֆանտազիայի ժանրից չէ, սա իրական մարդիկ են, իրական հիվանդ-ղեկավարներ, որոնք տիրապետում են զենքի, զորքի և շատ այլ լծակների՝ ձեր թույլտվությամբ: Ուզում եմ այս առիթով հիշեցենել, որ Եղեռնի օրվա հիշատակման օրը ԱՄՆ-ի նախկին ղեկավարի օրոք Թուրքիայի դրոշը ծածանվեց Ամերիկայի երկնակամարում, այսինքն Թուրքիան այսպիսով ցույց տվեց իր սանձարձակ իշխանությունը նույնիսկ Ամերիկայի հողի վրա: Այնպես որ, դժվար չի լինի նրա համար ձեռնարկել այլ ավելի նորագույն միջոցներ՝ այլևայլ երկներում, ձեր իսկ անտարբեր թույլտվությամբ:

Ես ոչ խնդրում եմ, ոչ էլ համոզում, այլ եղած փաստերը ներկայացնելով ուզում եմ թարմացնել ձեր բոլորի հիշողությունը և սթափ դատելու կարողությունը, ժամանակն է հստակ միջոցներ ձեռք առնել, քանի դեռ շատ ուշ չի, իսկ միջոցները դուք կարող եք որոշել երբ և ինչպես, միայն թե շատ ուշ չլինի:

Ամենայն հարգանքով՝

Երկիր մոլորակի լիիրավ բնակիչ՝

ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Ք.Երևան - 16.07.2020

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3405 | 0 | 0
Facebook