Loading...

Articles

Պարբերաբար կյանքը ինձ ստիպում է շրջադարձային որոշումներ կատարել

Son Yan
Author:
Son Yan
13:45, Tuesday, 14 July, 2020
Պարբերաբար կյանքը ինձ ստիպում է շրջադարձային որոշումներ կատարել
     Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հարցերին այս անգամ պատասխանում է հաղորդավարուհի, դերասանուհի, արվեստաբան՝ Գայանե Ասլամազյանը:
    
    
     — Ինչպե՞ս եք սկսում օրը
    
     Մեկ բաժակ ջրով
    
     — Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք
    
     Ընդանրապես աշխատում եմ քիչ խոսել
    
     — Երբեք չեք ների․․․
    
     Դավաճանությունը (մտքի, սրտի և հոգու)
    
     — Գիրք, որ կարելի է միշտ կարդալ
    
     E. I. Rerix- Սիրտը
    
     — Ձեր կյանքի գույնը
    
     Արևային
    
     — Ո՞ւմ կյանքով կցանկանայիք 1օր ապրել
    
     Նապալիոն Բոնապարտ
    
     — Յուրահատուկ նվեր, որ ստացել եք
    
     Բոլոր սրտով արված նվերները յուրահատուկ են
    
     — Ուժեղ կնոջ բնավորության 3 գիծ
    
     Նախ ծնկի իջնել և հողից ուժ ստանալ, հետո կանգնել ոտքի և գնալ առաջ․․․ Չմոռանալ նայել երկնքին և տեսնել տիեզերական գեղեցկությունը․
    
     — Սթրեսը հաղթահարելու ձեր տարբերակը
    
     Հայաստանում Սևանա լիճը, այստեղ՝ օվկիանոսը
    
     Համաձա՞յն եք «ընկերության հինն է լավ» ասույթի հետ
    
     Ոչ, բայց հները ավելի ընդունելի են բոլոր արված սխալներով հանդերձ
    
     Արդյո՞ք իսկական սերը նման է թունդ գինու
    
     Չգիտեմ
    
     Հեշտ եք կարողանում ներել
    
     Վերջերս ոչ, տարիքի հետ անգամ ցանկություն չեմ ունենում ներելու
    
     Ո՞ր որոշումը ձեր կյանքում եղավ շրջադարձային
    
     Պարբերաբար կյանքը ինձ ստիպում է շրջադարձային որոշումներ կատարել
    
     Հաղորդավարուհի՞ թե՞ դերասանուհի․․․ այս երկուսից որն է ձերը
    
     Հաղորդավարուհի
    
     Հագուստ ընտրելիս հաշվի առնում ե՞ք ձեր տրամադրությունը
    
     Հիմա, այո
    
    
     Սոնա Գիշյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3166 | 0 | 0
Facebook