Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը դերասանուհի Սիլվի Բարկովան է։
— Օրը սկսում եք․․․ — Աղոթքով
— Իր, որ միշտ ձեզ հետ է — Մանգալսուտրաս և հեռախոսս
— Արտահայտություն, որն անում եք հաճախ — Շոգ է
— Սթրեսից ազատվելու ձեր տարբերակը — Աղոթք, Աստվածաշունչ կարդալ, մայրիկիս հետ զրուցել
— Ինչ գույն ունի աշխարհը ձեզ համար — Գունավոր է
— Խորհուրդ, որ կտաք դեռահաս աղջիկներին — Պահել մաքրությունը մինչև ամուսնություն
— Ձեր երազանքների դերը — Արդեն խաղացել եմ թատրոնում։ (Ռոմեո և Ջուլիետ) մարմնավորել եմ Ջուլիետին
— Հաշտության համար կանե՞ք առաջին քայլ — Այո
— Վախենո՞ւմ եք ծերանալուց — Անիմաստ է վախենալ մի բանից, որն անխուսափելի է
— Բոլոր ժամանակների լավագույն դերասանը — Լեոնարդո Դի Կապրիո
— Կերպար, որ երբեք չեք մարմնավորի — Լեզբուհու (եթե լինեն համբույրի կամ անկողնային տեսարաններ)
— Մարդ, ում ներկայությունը զգում եք, անգամ երբ նա ձեզնից հեռու է — Հեռավորության վրա ներկայություն չեմ զգում, զգում եմ միայն կարոտ
— Առաջին խենթ քայլը — Հիմա չեմ հիշում, բայց հաստատ արած կլինեմ (Ժպտում է)
— Մի բան, որի համար շատ եք զղջում — Մի անգամ, երբ փոքր էի տատիկիս նեղացրել էի, մինչև հիմա ինձ չեմ ներում
— Ինչ գույն ունի կարոտը ձեզ համար — Մոխրագույն, եղանակն էլ մռայլ, սառը, անձրևոտ․․․
Սոնա Գիշյան