Loading...

Articles

Բոլորիս համար էլ գաղնիք չէ, որ այս արտակարգ դրությունը կոչվածը, իշխանությունը օգտագործում է քաղաքական նպատակներով. Հովհաննես Խաչատրյան

15:03, Sunday, 12 July, 2020
Բոլորիս համար էլ գաղնիք չէ, որ այս արտակարգ դրությունը կոչվածը, իշխանությունը օգտագործում է քաղաքական նպատակներով. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հերթական նողկալի քայլը հայ ժողովրդի նկատմամբ

Բոլորիս համար էլ գաղնիք չէ, որ այս արտակարգ դրությունը կոչվածը, իշխանությունը օգտագործում է քաղաքական նպատակներով և շատ լավ գիտակցում են, որ կարող են չթույլատրել հավաքներ, բողոքի ցույցեր, բայց փոխարենը իրենք իրենց համար բարենպաստ հարցեր են լուծում: Թարմ օրինակներից է, 15 տարուց ավել է ինչ մարդիկ Վազգեն Սարգսյանի անունը կրող մարզադաշտի մոտ վաճառում են օգտագործված ապրանքներ, որպեսզի կարողանան մի կերպ գոյատևեն: 4 ամսից ավել է ինչ երկրում տիրում է արտակարգ դրություն ու համոզված եմ, որ այս մարդիկ ևս տուժել են, բայց այդ ամենը Նիկոլին և իր կամակատար տղաներին ու աղջիկներին չի հետաքրքրում, փոխանակ այդ մարդկանց օգնության ձեռք մեկնեն, փոխարենը որոշել են այս վատ վիճակում տեղահանել ու չթողնել, որ այդ մարդիկ օրվա հացի գումարը աշխատեն:

Հիմա արդեն համոզվում եք չէ՞, որ սրանք ոտքից-գլուխ` չկամեցող են: Ախր ո՞նց էլի, ոնց կարող են այս նեղ օրերին գնալ ու մարդկանց օրվա հացի գումարը աշխատելուն վայիս լինել: Լավ ենթադրենք ինչ-ինչ խնդիր կար, բա այդ ինչու՞ երկու տարվա մեջ չլուծեցիք: Ասե՞մ, որովհետև դա ձեր հերթական վախն էր, քանի որ այդ ժամանակ մարդիկ կբողոքեին, ցույց կանեին իսկ դուք ուղղակի չէիք կարող նրանց դեմն առնել իսկ հիմա ընտրել եք հարմար պահը և արտակարգ դրության շղարշի տակ մարդկանց բերման կենթարկեք ու ցույցը կցրեք: Դուք այսօր այդ մարդկանց մեկ ամիս ժամանակ եք տվել, բայց դա ոչինչ չի փոխի, քանի որ մեր տնտեսությունը մեկ ամսից չի վերականգնվելու և ձեր այդ քայլը` հերթական նողկալի քայլն էր մարդկանց նկատմամբ»:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1000 | 0 | 0
Facebook
COMMENT.am