Loading...

Articles

«Նոր Հայաստան», որտեղ տիրում են 90-ական բարքեր ու կարգեր` Տեր-Պետրոսյանական տարիներ. Հովհաննես Խաչատրյան

12:10, Thursday, 09 July, 2020
«Նոր Հայաստան», որտեղ տիրում են 90-ական բարքեր ու կարգեր` Տեր-Պետրոսյանական տարիներ. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նոր Հայաստան», որտեղ տիրում են 90-ական բարքեր ու կարգեր` Տեր-Պետրոսյանական տարիներ:

Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջ բերած թեզը (Նոր Հայաստանը) այնքան էլ նոր չէ և այնտեղ կառավարում են հին բարքերը, այսինքն իշխանության մասն են կազմում լևոնական կադրավիկները: ԱԺ-ը երեկ փակ քվեարկությամբ ՏՄՊՊՀ անդամ ընտրեց Կարեն Սեդրակյանին, իսկ գիտե՞ք թե ով է նա, ասեմ` նա նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է: Ի դեպ օդում կախված լուրերի համաձայն Փաշինյանը ցանկանում է Ջհանգիրյանին տանել ՍԴ, որպեսզի ծառայեցնի նրան հանուն իր շահերի:

Հենց ամենասկզբից էլ չի եղել «Նոր Հայաստան» և ժողովրդավարություն, եղել է միայն Տեր-Պետրոսյանական տարիներ և բարքեր: 90-ականներից սկսած Փաշինյանը միշտ էլ եղել է Տեր-Պետրոսյանի վարձկանագրիչը դրա համար էլ պետական կառավարման համակարգը լցված է լևոնական բանդաներով: Հիմա արդեն պարզ է չէ՞ թե ինչու են Նիկոլի կամակատար տղաներն ու աղջիկները հապճեպ ընդունում օրենքներ, փոփոխություններ անում պետական կառույցներում, դա անում են մեկ պատճառով, որպեսզի համակարգը լցնեն քաղաքական աղբանոցներում հայտնված վնգստացողներով»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1847 | 0 | 0
Facebook