Loading...

Articles

Նռան նման համով, լալ կարմիրը՝ սուտակ

22:23, Wednesday, 08 July, 2020
Նռան նման համով, լալ կարմիրը՝ սուտակ
     Նռան նման համով, լալ կարմիրը՝ սուտակ,
     Կարկեհանի հարդագույնը դեղին լիներ,
     Թոն ու թացին թե չալեի, քառալարը՝ ջութակ,
     Ալեխառնը՝ իմ պատկերով, աչքդ շոյեր։
    
     Այս մեռնելուց հետո աստծու եզնակն էլի
     Իմ հարության օրն է տարեցույցում փոխում
     Եվ բացում է ծիծը սարատակի ցելի
     Ու անարցունք, անցող սիրտս է թաղար կոխում։
    
     Հավելվածի փուշն ու սուր խայթոցը մեղվի,
     Ցավս եմ մերում անակնկալ սեր անելով,
     Կինն ասում է տագնապածիս էլ մի նեղվի,
     Հազրեվարդին բիծ չես թողել ինձ շահելով։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2144 | 0 | 0
Facebook