Loading...

Articles

Հազարավոր անձինք այդպես էլ այս նկարի մասին ճշմարտությունը չիմացան. Լիլիթ Հովակիմյան

15:02, Monday, 06 July, 2020
Հազարավոր անձինք այդպես էլ այս նկարի մասին ճշմարտությունը չիմացան. Լիլիթ Հովակիմյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Լիլիթ Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հազարավոր անձինք այդպես էլ այս նկարի մասին ճշմարտությունը չիմացան

Ուղիղ մեկ ամիս առաջ, հունիսի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաղմոսավանքի բակում արված մի լուսանկար էր հրապարակել իր էջում ու գրել. «Երջանկություն նորապսակներին. իսկ նրանց տատիկ-պապիկներին ի՞նչ: Լուսանկարն արվել է այսօր՝ Սաղմոսավանքում»:
     Այս նկարն իսկույն մեծ տարածում գտավ: Հարյուրավոր անձինք կիսեցին այն` պախարակելով եկեղեցին: Գրառումն ու լուսանկարն իսկույն հայտնվեցին նաև մի շարք լրատվակայքերում և այն հավիտյան դուրս եկավ ֆեյսբուքյան տիրույթից:
     Այս ամենին արձագանքելով, Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ այս լուսանկարը նոր չէ և Սաղմոսավանքում նման հարսանիք չի կատարվել. «Եկեղեցու ներսում ծեսը կատարվում է մեկ քահանայի, հարսի, փեսայի, քավորի ներկայությամբ և ոչ ավելին՝ պահպանելով պարետատան կողմից սահմանված կարգը։ Հետևաբար նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է վարչապետին և մեզ ամենքիս» ։ Տվյալ գրառումը ևս հայտնվեց մի քանի լրատվակայքերում:
     Այդ ամենից հետո, վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղադրված այդ լուսանկարն ու գրությունն անհետացան:
     Սակայն ի՞նչ փոխվեց դրանից: Քահանայի գրածը տեսան և տարածեցին մի քանի տասնյակ անգամ ավելի սակավ անձինք, քան վարչապետի գրածը, այնինչ նա ճիշտ էր, իսկ վարչապետի տարածածը` ապատեղեկատվություն: Այսինքն, հազարավոր անձինք այդպես էլ ճշմարտությունը չիմացան:
     Սխալն ընդունվեց, գրածը հեռացվեց, սակայն լրատվակայքերում տեղադրված հրապարակումն էլ դեռևս մնում է»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2493 | 0 | 0
Facebook